Բժշկական կենտրոնի մեկնաբանությունը երեխայի մահվան դեպքի հետ կապված
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում երեկ տեղի ունեցած երեխայի մահվան դեպքի հետ կապված՝ բժշկական կենտրոնը հայտնում է.
«6 ամսական երեխան, բնակվող ք.Աշտարակ` 12.01.2019թ. ժամը 21:50 հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Հիվանդությունը սկսվել է ջերմաստիճանի բարձրացումով, կատարալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց:
Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էր բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին: Շնչառության ընկճման պատճառով երեխան անց է կացվել արհեստական շնչառության: Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա: Հայտնաբերվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ):
Վիրուսոլոգիական հետազոտությունները կատարվել են կենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել: Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել է անարդյունավետ և 16.01.2019թ. ժամը 00:30 երեխան մահացել է»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները