Իրավունք 13:47 17/01/2019 Հայաստան

Մարուքյան. Իշխանություններին ուզում եմ «շնորհավորել»՝ ՄԻԵԴ-ում արդեն կոմունիկացված գործ կա ձեր դեմ

«Մարդու իրավունքները հետհեղափոխական Հայաստանում», ԱԺ ամբիոնից իր ելույթն այսպես վերնագրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Երկրում մի իրավիճակ է, որ բոլորը հպարտ են ու ուրախ, որ երկրում հեղափոխություն է եղել, այդ թվում՝ ես, բայց մարդու իրավունքների հարցում խնդիրներ ունենք, և ոնց որ թե խոսողներ չկան, և այն մարմիններն ու ինստիտուտները, որոնք կոչված են, որ խոսեն, վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ ձևաչափերով իրենց վրա ուղղված հարձակումներից: Ուզում եմ հստակ ասել՝ չենք լռել, չենք էլ լռելու, բոլորս պետք է իմանանք, որ Հայաստանում մարդու իրավունքներն այնքան էլ լավ վիճակի չեն»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ ինքն իր կյանքի 10 տարին նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը և շատ անհանգիստ է այսօր եղած վիճակից:

«Այնտեղ փաստաբանն ուզում է՝ պաշտպանյալի նիստին մասնակցի, բայց բողոքի ցույց է, մասնագիտական գործողությունները խոչընդոտվում են, ոստիկանները նայում են, սպասում են, որ մի հատ էլ թքեն, որ ասեն՝ լավ, քիչ թքեք, Արդարադատության նախարարությունը ոչ մի ձայն չի հանում դեպքի վերաբերյալ, մեր կուսակցությունը հայտարարությամբ է հանդես գալիս Քրեական օրենսգրքի վերաբերյալ, հայտարարությունից հետո՝ երեք օր անց, նույն նախագիծը շրջանառության մեջ է դրվում, իյաա, բա ու՞ր էիք, էս ինչ գրագողություն է։ Մեր իշխանություններին ուզում եմ «շնորհավորել» ՄԻԵԴ-ում արդեն կոմունիկացված գործ կա ձեր դեմ՝ փնթի վարված նախաքննության հետ կապված։ Տպավորություն կա, որ գաղտնալսման դեպքն անցավ, գնաց, ուրեմն իմացեք՝ չի մարսվել, մեր պետությունը չի մարսել, դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից։

Գաղտնալսման մասով գործ կա հարուցված, բայց  ոնց որ ձեն-ձուն չկա հա՞, բայց ոնց որ հարցնող չկա ինչ եղավ։ Մենք հարցնելու ենք։ Հասել ենք նրանք, որ դատավորները խուսափեն քրեական գործեր քննելուց, գործադիր իշխանությունը պետք է հստակ ձևակերպում տա, որ դատարանները պետք է լինեն անկախ, փաստաբանները՝ պաշտպանված, դրանք կոնկրետ գործողությունների տեսքով պետք է լինեն: Որ շատ ուրախացել ենք, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ գործեր կան հարուցված, կարո՞ղ է այնքան անենք, որ փաստաբանները հրաժարվեն պաշտպանել, ու մարդիկ, գործերը չսկսած, կրեն բոլոր առումներով եվրոպական դատարաններում»,- ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ հասել ենք նրան, որ թերթի խմբագիր է բողոքում իշխանություններից, ընդ որում հեղափոխությանը սատարած թերթի խմբագիր, իսկ մեդիա կազմակերպությունները չեն արձագանքում. «Մարտի 1-ի ժամանակ ՔԿՀ-ներ եմ այցելել այսօրվա իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներին, բայց այսօր մենք մի իրավիճակում ենք, որ տեսնում եմ՝ նույն պրակտիկան է նույն նախաքննական մարմնի կողմից, էն ժամանակ որ արգելքներ կային տեսակցությունների հետ կապված, հիմա էլ կան, ես ու Նիկոլը գնացել էինք Ժիրայր Սեֆիլյանին տեսնելու, նույն հիմնավորմամբ, որ մեզ չթույլատրեցին, այսօր մարդկանց մոտ այդ նույն հիմնավորմամբ չեն կարողանում մտնել»։

Պատգամավորը զգուշացրեց, որ մարդու իրավունքների հետ կապված ոչնչի առջև կանգ չի առնելու՝ անկախ նրանից, թե ով կնեղանա, քանի որ դրանից վեր արժեքներ իր համար չկան. «Տիկին Զոհրաբյանի թեկնածությունը ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում շատ լավ է, որպես միշտ բարձր ձայն ունեցող մարդ, մենք էլ մեր ներդրումը կունենանք հանձնաժողովում, ես իմ գիտելիքներով ձեզ ծառա»։

«Երբ տեղեկացա, որ օրինակ Սամվել Մայրապետյանի գործն այդքան արագ կոմունիկացվել է ՄԻԵԴ, ապշած եմ, գործեր ունեմ՝ հինգ տարի է, ինչ դեռ չեն սկսել նամակագրությունն ինձ հետ, երբ ամիսների ընթացքում գործ են կոմունիկացնում, ամեն ինչ պետք է տրամաբանություն ունենա, սենց ուր ենք գնում, ուռա-ուռա ասելով՝ գնալու ենք, խայտառակ լինենք»,-ասաց նա:

Պատգամավորրը կոչ արեց բոլոր այն քաղաքացիներին, փաստաբաններին, իրավական ոլորտի ներկայացուցիչներին, որոնց սահմանադրական իրավունքները ոտնահարվել են, դիմել «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր ելույթում Մարուքյանին դիմելով ասաց. «Մենք որպես իշխանություն, չենք  հանդիսանում նշված խնդիրների պատճառը: Բայց ինչպես մենք, այնպես էլ դուք՝ որպես ընդդիմություն, մեզ կարող ենք համարում ու պատասխանատու ենք համարում, որ, իհարկե, մարդու իրավունքների  տիրույթում կան ՀՀ-ում խնդիրներ: Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք, որ պետք է լուծում տանք բոլոր հարցերին, և ուրախ եմ, որ նշեցիք՝ պատրաստ եք ձևաչափեր գտնել, որ մատնանշեն շատ հարցեր պատկան մարմիններին, և մենք այդ հարցում գտնվում ենք նույն տիրույթում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:43
«ԵԺԿ նախագահին ներկայացրել ենք ՀՀԿ գործունեության արդյունքները և նոր ծրագրերը»
«Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ,...
Աղբյուր` Panorama.am
22:39
Թավշուտ գյուղի սարի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թավշուտ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
22:32
Հոկտեմբերի 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Հոկտեմբերի 16-18-ը, 19-ի և 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:...
Աղբյուր` Panorama.am
20:50
«Թիրախում Հայաստանն է»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում...
Աղբյուր` Panorama.am
20:32
«Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի» տարածքից գողություն են արել ու բռնվել
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 14-ին «Զանգեզուրի պղնձամոլեբդենային...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Վանաձորի մի շարք փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Առաջին անգամ Բուքերյան մրցանակը միանգամից երկու հեղինակի են հանձնել
Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) են արժանացել միանգամից երկու հեղինակ: kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոտր Դամի մոտ ահաբեկչության փորձ իրականացրած ֆրանսուհիները դատապարտվել են
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ մեքենայում ռումբի պայթյունի փորձի  մեջ մեղադրվող հինգ կանայք դատապարտվել են 5-30 տարվա ազատազրկման: ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հանդիպում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովի մասնակիցների հետ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպել են «Համագործակցություն...
Աղբյուր` Panorama.am
19:50
Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի վարչապետին
Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բեռլինում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումն օրակարգում է. դեսպան
Կողմերը պայմանավորվել են համատեղ իրականացնել գերմանացի կոմպոզիտոր Լ. Վ. Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ:
Աղբյուր` Panorama.am
19:22
ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվել է զորավարժություն, որին ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այս պահին բուժումը շարունակում է 13 երեխա. ԱՆ
Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօրվանից մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Կարո Փայլան. «Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել»
Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում սարից քար է պոկվել և...
Աղբյուր` Panorama.am
18:15
Կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակը դրական եզրակացություն ստացավ
Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց անշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման...
Աղբյուր` Panorama.am
18:03
ՈՒԵՖԱ-ն կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայից տեղափոխելու հնարավորությունը
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, կուսումնասիրի Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչի անցկացման վայրը Ստամբուլից տեղափոխելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը
Գերմանական Volkswagen ավտոընկերությունը հետաձգել Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ դա...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վիտալի Բալասանյան. Ադրբեջանին ձեռնտու է եղել, որպեսզի սահմանային լարվածությունը զրոյանա
«Խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ սահմանում լարվածությունը թեթևացել է։ Դա հայտնի վերելակային դիվանագիտությունն է։ Ադրբեջանին ձեռնտու...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ավտոմեքենաների սրահներից կատարված հափշտակության դեպքեր են բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Քննչական կոմիտե. Թունավորումից տուժել է 24 անձ
ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
17:27
Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է
Արցախի հերոս, Ազգային անվտանգության խորհուրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հակառակորդ չի համարում,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ նախագահ
2019թ.  առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը  կազմել է 6.5%, ինչն առաջին հայացքից կարող է դրական գնահատվել, բայց ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}