ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար կնշանակվի Տիգրան Գալստյանը. ՔՊ մամուլի խոսնակ
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հրաժարականից հետո այդ պաշտոնը դեռևս թափուր է մնում։ Թե ով է պատրաստվում զբաղեցնել այն, Panorama.am-ի թղթակիցը ճշտեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանից։
Ըստ նրա՝ մի քանի օրից ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար կնշանակվի Տիգրան Գալստյանը, ով նախկինում զբաղեցրել է ԱԺ գործող նախագահ, ոչ վաղ անցյալում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնը։
Նշենք, որ ըստ կառավարության պաշտոնական կայքէջում առկա կենսագրական տվյալների՝ Տիգրան Գալստյանը 2000 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ կառավարիչի որակավորում։ 2002թվականին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն բաժնում նշված է, որ 2002–2003 թվականներին Գալստյանը եղել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խանութ-սրահի ղեկավար, 2003-2006 թվականներին՝ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ։ Ավելի ուշ նա զբաղեցրել է նույն ՍՊԸ-ի խորհրդի նախագահի օգնական, այնուհետև խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները։
Հիշեցնենք, որ նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնում Տիգրան Գալստյանը նշանակվել էր 2018 թվականի սեպտեմբերի 10-ին։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկում եմ զերծ մնալ երևակայական կամ կեղծ տեղեկությունների տարածումից. Արա Սաղաթելյան
- Առանց ԱԺ-ում աշխատող մարդկանց, առանց ինձ հետ եկած թիմի և պատգամավորների առաջընթացը հնարավոր չէր լինի. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Հաջորդ աշխատակազմին թողնում ենք մեծ քանակությամբ գույք
- Արա Սաղաթելյան. Խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ