Լուքսեմբուրգի վարչապետը հույս ունի, որ Հայաստանի կառավարության հետ կշարունակեն համագործակցությունը
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Լյուքսեմբուրգի Մեծ դքսության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։
Մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, հույս ունեմ, որ մեր երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և մեր ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։
Համոզված եմ՝ վստահությունը, որ ստացել եք Ձեր հայրենակիցների կողմից, թույլ կտա Ձեզ շարունակել բարեփոխումների ուղին՝ ի շահ Հայաստանի հասարակության և տնտեսության»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
- Լի Կեցյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
- Նազարբաևն էլ շնորհավորեց Փաշինյանին
- Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
- Արցախի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին
- Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
- Շվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
- Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին