Իրավունք 10:50 17/01/2019 Հայաստան

Ցանկացած օրենք կլինի մեռելածին, եթե մենք չկարողանանք կարծրատիպեր կոտրել. Զոհրաբյան

Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկել է Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի թեկանծուի հարցի քննարկմամբ։

Հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրված Նաիրա Զոհրաբյանին հարց ուղղեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ հետաքրքրվելով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից։ Պատգամավորը հիշեցրեց, որ օրենքի ընդունման ժամանակ ԲՀԿ-ից շատ պատգամավորներ դեմ էին քվեարկել։

«Ցանկացած օրենք կլինի մեռելածին, եթե մենք չկարողանանք կարծրատիպեր կոտրել։ Մեր պրոբլեմը վատ օրենքը չէ, մեր պրոբլեմն այն է, որ օրենքը չի աշխատում։ Պատճառները տարբեր են, մեկն էլ այն է, որ կան կարծրատիպեր։ «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունվել է, սակայն կա՞ վիճակակգրության աճ, թե քանի՞ կին է դիմել ոստիկանություն՝ ընտանիքում բռնության ենթարկվելու համար։ Գրեթե չկա, այսինքն նույն վիճակագրությունն է, ինչ որ կար մինչև օրենքի ընդունումը, նույն վիճակագրությունն է դրանից հետո։ Սա է խնդիրը, մենք պիտի փորձենք հասարակական սեկտորին ակտիվորեն ներգրավվելով՝ հանրության մեջ կոտրել կարծրատիպեր։ Մենք փորձելու ենք աշխատել թիրախային բոլոր խմբերի հետ»,- պատասխանեց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է օրենքին դեմ քվեարկած իր գործընկերներին՝ ասաց. «Մեր խմբակցության պատգամավորներից որոշները, ովքեր իրենց համառ տեսակետը պահպանում են, դա իրենց որոշելու խնդիրն է, ինչպես ցանկացած քաղաքացի, իրենք ունեն ազատ որոշելու իրենց սկզբունքները»։

Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի տղամարդկանց մեկ տոկոսը ևս կանանց կողմից ենթարկվում է բռնության. «Արմավիրի մարզից այդպիսի մի տղամարդ դիմել էր մեզ՝ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով»։

Նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ թեկնածուից հետաքրքրվեց, թե երբ հայտարարեց, որ ՔԿՀ հիվանդանոցը պետք է դուրս բերվի ՔՀԿ վարչության ենթակայության տակից, ինչպե՞ս է պատկերացնում, այդ դեպքում ո՞ւմ ենթակայության տակ պետք է գործի:

«Այսինքն` ի՞նչ կառույցի պետք է ենթարկվի: Նուբարաշենն էլ ասացիք, որ փակվի, չգիտեմ, կհասնենք դրան, թե ոչ, բայց գոնե հարկ-հարկ վերանորոգվի, որովհետև լինելով երկար տարիներ բնակիչ այդ կալանավայրերում՝ գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվում, և նախորդ իշխանությունների օրոք ինչ արատավոր երևույթներ են դրսևորվել և պետք է արմատախիլ արվեն»,-ասաց Միքայելյանը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը նկատի է ունեցել ոչ թե դատապարտյալների հիվանդանոցը, թեև այստեղ էլ խնդիրներ կան, այլ կալանավայրերում գործող բուժսենյակները: «ՔԿՀ-ների ներսում, որտեղ բժիշկը ենթարկվում է ՔԿՀ պետին և եզրակացություն տալիս աչքերով նայում է ՔԿՀ պետին, կալանավորի հիվանդության վերաբերյալ ասի ճշմարտությունը, թե ոչ»,-ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով՝ եվրոպական 3 մոդել կա, այդ բուժսենյակները ենթարկվեն կամ Առողջապահության կամ Արդարադատության նախարարությանը կամ առանձին կառույց լինեն, և այդ տարբերակները քննարկում են միջազգային գործընկերների հետ:

Պատգամավորը վստահեցրեց, որ այդ խնդիրներով, նաև ցմահների հարցերով պարբերաբար կլինեն լսումներ, և հարցերը հանրայնացնելով՝ կփորձեն լուծում գտնել, եթե հնարավոր է օրենսդրական ճանապարհով, եթե ոչ, ապա պատկան մարմիններին դիմելով:

Ինչ վերաբերում է Նուբարաշենի խնդրին, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դժվար է պատկերացնում այնտեղի վերանորոգումը։

«Դուք՝ որպես այնտեղ երկար տարիների բնակիչ, ես էլ՝ մշտական այցելու, դժվար եմ պատկերացնում այդտեղ վերանորոգումը, վինտիլացիա չկա, գարշահոտը, կոյուղին: Միգուցե ֆինանսապես ձեռնտու կլինի ընդհանրապես նորը կառուցել: Թանգարանի գաղափարը հետաքրքիր գաղափար է: Աստված տա, ընդհանրապես թերբեռնված էլ մնան կալանավայրերը, ինչպես հիմա է, և այդտեղ գտնվող կալանավորներին՝ բաշխել մնացած տասը կալանավայրերի մեջ»,-ասաց նա:

Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց. «Օրեր առաջ կնոջ անունով մի տղամարդ ՀՀ անձնագիր ստացավ։ Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը նման հարցերին»։

«Ես ունեմ իմ սկզբունքները, ունեմ իմ սեփական դիրքորոշումը։ Երբ աշխարհում որևէ բան ինձ չի կարող ստիպել փոխել իմ սկզբունքները, փոխել իմ դիրքորոշումը։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, մեղմ ասած, ես դրական չեմ վերաբերում այդ երևույթին»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}