ՇՎՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որով տնտեսվարողներին կոչ է անում.
«Ծանոթանալ հանձնարարագրին, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, պահանջել ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) վկայականը կամ դրա բացակայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը:
Հետևել, որպեսզի հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չմասնակցեն ստուգմանը, իսկ նման փաստ արձանագրելու դեպքում դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ զանգահարելով՝ 010 235-600 թեժ գծի հեռախոսահամարով:
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նպատակը ոչ թե տնտեսվարողին հանկարծակիի բերելն ու պատիժ կիրառելն է, այլ՝ ստեղծել տնտեսվարողների հետ փոխգործակցային միջավայր, հանուն ընդհանուր նպատակի՝ գործել ի բարորություն մեր ժողովրդի»: