Ռիհաննան դատի է տվել հորը
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան դատի է տվել իր հորը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով TMZ-ին, գրում է, որ երգչուհին պնդում է, որ նա օգտագործում է հագուստի և կոսմետիկայի իր Fenty ապրանքանիշը և իրենց հարազատությունը, որպեսզի սկսի իր սեփական բիզնեսը։ Նշվում է, որ 2017 թվականին նա ստեղծել է իր Fenty Entertainment տաղանդների զարգացման գործակալությունը։
Երգչուհու կարծիքով, հայրն օգտագործում է իր ստեղծած ապրանքանիշը սեփական բիզնեսը զարգացնելու համար։ Բացի այդ, հայրը ներկայացնում է իրեն որպես երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ և առանց նրա համաձայնություն փորձել է Լատինական Ամերիկայում նրա 15 համերգ կազմակերպել։ Չնայած երգչուհու բազմաթիվ նամակների, նրա հայրը շարունակում է վաստակել Ռիհաննայի ստեղծած ապրանքանիշի շնորհվ։ Երգչուհին խնդրում է դատարանին արգելել նրան օգտագործել Fenty անվունը և հասցված վնասի փոխհատուցում։