Ինչո՞ւ է ԱՄՆ-ում ձերբակալվել իրանցի լրագրողը
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են իրանցի լրագրող և հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիին, քանի որ, նրանց կարծիքով, նա ինչ որ գործով «կարևոր վկա է»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է «Փրես Թի Վի»-ին՝ հղում անելով լրագրողի որդուն։
«Ներկա պահին մեզ հասանելի է տեղեկատվություն (ԱՄՆ պաշտոնական անձից) այն մասին, որ նա ձերբակալվել է որպես կարևոր վկա»,- ասել է Հուսեյն Հասեմին։
Նա նշել է, որ հաղորդավարուհուն որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Լրագրողի որդին ասել է, որ իրեն, նաև իր եղբորն ու քրոջը Վաշինգտոնում կանչել են դատարան ցուցմունք տալու համար։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ում լրագրողի ձերբակալությունը՝ գնահատելով այն ապօրինի և պահանջել ազատ արձակել։
Մարզիե Հաշեմին ձերբակալվել է հունվարի 13-ին Սենտ-Լուիսի օդանավակայանում, նա գնացել էր Իրանից, որպեսզի այցելի հիվանդ եղբորը։ Այնուհետև ՀԴԲ-ն կնոջը տարել է Վաշինգտոնի բանտերից մեկը։ «Թասնիմ» գործակալությունը հայտնել էր, որ լրագրողին չեն տվել բուսական սնունդ, նաև ստիպել եմ հանել հիջաբը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները