1990-ականների կիսաշրջազգեստները կրկին նորաձև են
Նորաձևություն է վերադարձել 1990-ականներին հայտնի ծնկից ներքև մետաքսե կիսաշրջազգեստները։ Լենտա.ռու կայքը, հղում անելով The Independent-ին, գրում է, որ հայտնիներին և ֆեշն-բլոգերներին, սուպերմոտել Քենդել Ջեններին ու դերասանուհի Էմմի Սթոունին, մեկ անգամ չէ որ նկատել են նմանատիպ կիսաշրջազգեստներով։
Նորաձևության փորձագետների խոսքերով, ներկա պահին նման կիսաշրջազգեստը գլխավոր թրեդնենրից մեկն է և ներկայացված են հայտնի նորաձևության տների հավաքածուներում։
Ոճաբանները խորհուրդ են տալիս մետաքսե կիսաշրջազգետը համադրել նույն կտորից պատաստված վերնաշապիկի հետ, նաև լայն սվիտրի, կամ ընդհակառակը՝ նեղ փակ վզով բլուզի («վադալազկա»)։ Նման հագուստի հետ հարմար է կրել կաշվե երկրաճիտ կոշիկներ կամ մյուլի (առանց հետնամասի կոշիկ):