«Սուպերվարչապետության ինստիտուտը գնալով նվազելու է». Ալեն Սիմոնյան
«Կառավարության ծրագիրը կհասնի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի Ազգային ժողովին ներկայանալու»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ քննարկման դրված տարբերակը հակազդեցություն է առաջացրել և որոշվել է դրանում լրջագույն փոփոխություններ կատարել, խորհրդարանականը պատասխանեց.
«Լրջագույն փոփոխություններից ես տեղյակ չեմ, գիտեմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հաշվի առնվի յուրաքանչյուր մտահոգություն՝ հնարավորություններից ելնելով։ Մենք միշտ ականջալուր ենք եղել բոլոր քննադատություններին, բոլոր առաջարկություններին։ Կարծում եմ, որ դա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ։ Չեմ կարծում, որ նախնական տեսքից շատ կտարբերվի»,- ասաց նա։
Անդրադառնալով ոստիկանության ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայության տակ լինել-չլինելու հարցին՝ Ալեն Սիմոնյանը նկատեց, որ սուպերվարչապետության ինստիտուտը գնալով նվազելու է, ընդ որում, դա լինելու է ժամանակի ընթացքում, որպեսզի կտրուկ քայլեր չարվեն։
«Մենք դա անել սկսել ենք ավելի վաղ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գուցե կա անհրաժեշտություն, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնան վերահսկելի խորհրդարանի կողմից. Անդրանիկ Քոչարյան
- Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակները մեզ համար ֆունդամենտալ հարցեր են. Մարուքյան