Ավստրալիայում ռեկորդային շոգեր են
Ավստրալիայում ռեկորդային շոգ եղանակ է։ Օրվա ընթքացքում ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի, երեկոյան ժամերին 35,9 աստիճանի։ Գազետա.ռու-ն գրում է, որ կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին ջերմաստիճանը հասնելու է մինչև 42 աստիճանի։
Օդերևութաբանները նշում են, որ Ավստրալիայի ավելի քան տաս շրջանում օդի ջերմաստիճանը ռեկորդ է սահմանել, մասնավորապես երկրի կենտրոնական մասերում։
Բարձր ջերմաստիճանի հետևանքով սատկել են վայրի կենդանիներ, բռնկվել են անտառային հրդեհներ։ Հարավային Ավստրալիայում 16 հոգի հոսպիտալացվել է շոգի պատճառով։