Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին՝ խորհրդի համար
Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալությունը է հայտնել ՀՀԿ գործիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին։
«Ցավոք, ես և Արփինե Հովանիսյանն ընկերներ չենք ֆեյսբուքում, ուստի ստիպված եմ այսպես պատասխանել տիկին Հովհանիսյանին․
և այսպես, ուզում եմ շնորհակալություն հայտնել Arpine Hovhannisyan -ին խորհրդի համար և խնդրել, որ ապագայում ևս իրեն ազատ զգա ինձ ուղղելու և օգնելու հարցում ինչպես հրապարակավ, այնպես էլ անձնական շփման ժամանակ»։
Մինչ այդ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երեկվա՝ ՄԻԵԴ որոշման թեմայով գրառմանս այսօր արձագանքել է ԱԺ փոխնախագահը։
Լուրջ և խորքային խնդիրների մասին հարցերին պատասխանելիս խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ։ Իրավաբանի դիպլոմ ունեցող պատգամավորը պետք է ընկալի, որ ինքը այլևս կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և Հայաստանը միջազգային կառույցներում ներկայացնող մարմնի փոխնախագահն է։ Ի վերջո պարոն փոխնախագահը պետք է զգույշ լինի, որ իր յուրաքանչյուր ելույթից հետո մասնագիտական հանրությունը ոչ թե մոռանա, այլ հիշի, որ պարոն Սիմոնյանը իրավաբան է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում