Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020 թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք։ Քաղաքը նման տիտղոսի առաջին կրողն է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է կազմակերպության կայքում։
Globo-ն հայտնում է, որ հաղթող քաղաքի անունը հայտարարելու հանդիսավոր արարողությունը կայացել է Փարիզում։
Ռիո դե Ժանեյրոում կկայանա նաև համաշխարհային կոնգրես, որտեղ կայանալու են նախագծման, ճարտարապետության, մշակույթի, տրանսպորտի և կառուցապատմանը վերաբերող հարցեր։ Տարբեր գնահատականներով, միջոցառումների շրջանակում քաղաք կայցելի 25 հազար մարդ։ Կոնգրեսը կայանալու է 2020 թվականի հուլիսի 19-26-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում