Իրավունք 12:20 21/01/2019 Հայաստան

Արտաշատի ԲԿ-ի նախկին տնօրենը մարզպետի հայտարարությունը զրպարտություն է որակում

Արտաշատի ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատված Սոկրատ Հախվերդյանի հայցը՝ Արարատի մարզպետի կարգադրությունը չեղյալ համարելու,  իրեն աշխատանքի վերականգնելու, այդ ամիսներին  չստացված աշխատավարձը վճարելու  պահանջով ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել։

«Մեր փաստարկներից որևէ մեկին դատարանն անդրադարձ չկատարեց։ Ամբողջությամբ քոփի փեստ է արել վճռաբեկ դատարանի նախադեպը։ Մենք փաստարկում ենք, որ այն մեր հայցի հիմքերի հետ ընդհանրապես առնչություն չունի։ Դատարանը որևէ անդրադարձ չկատարեց մեր հարցերին, մեր վկայակոչած փաստարկներին»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Հախվերդյանի փաստաբան Դիաննա Գրիգորյանը։

Պաշտպանը մանրամասնեց, իրենք պնդել են, որ եթե գործատուն հանդիսանում է պետությունը, ապա պետք է գործի Սահմանադրության 3-րդ հոդվածը, բայց դրան բացարձակ անդրադարձ չի եղել։ Ըստ փաստաբանի, դատարանը չի անդրադարձել նաև  «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքից բերված իրենց հիմնավորումներին, հատկապես 88 հոդվածի 5-րդ կետին։

«Ոչ փոխհատուցում է եղել, ոչ էլ ազատման հիմնավորում, ինչպես սահմանում են պայմանագիրն ու օրենքը։ Դատարանն ասում է՝ չեմ ընդունում, բայց գոնե նշեր, թե ինչի՞ չի ընդունում։ Ոչ մի հիմնավորում չկա՞»,-ասաց պաշտպանը։

Հայցվոր կողմը գտնում է, որ «Արարատի մարզպետի կողմից կայացված Կարգադրությունն ակնհայտ անհիմն է ու անօրինական, Կարգադրությամբ խախտվում է Հայցվորի՝ Սահմանադրությամբ, Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, Հայաստանի ներպետական օրենքներով ամրագրված իրավունքներն ու օրինական շահերը, մասնավորապես՝ առանց որևէ հիմքի աշխատանքից ազատվելու անթույլատրելիության, խտրականության կիրառման անթույլատրելիության սկզբունքները, ուստի և ենթակա է անվավեր ճանաչման»։

Դիաննա Գրիգորյանը  հայտնեց՝  ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկում են  վերաքննիչ դատարանում։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հունվարի 18-ին գործը մակագրվել է քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորներ Հարություն Ենոքյանին, Գագիկ Խանդանյանին, Տարոն Նազարյանին։ Վարույթ ընդունելու որոշում դեռ չկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոկարտ Հախվերդյանը հայտնել էր. «Դատարան դիմելուց հետո ինձ միջնորդավորված մեսիջ են ուղարկել որոշ մարդիկ, դե եթե դուք մեր մարզպետին դատի եք տալիս, մենք էլ ձեր վրա գործ կսարքենք»։

Սոկրատ Հախվերդյանը մարզպետին նաև մեղադրում է իրեն զրպարտելու համար։  Դիմել է դատարան զրպարտություն համարվող տեղեկությունը հերքելու և վնասի փոխհատուցման պահանջներով։

«Մարզպետն իր հայտարարություններից մեկում ասել է, Սոկարտ Հախվերդյանը ոչ պատճաշ է կատարել իր պարտականությունները, ինչի հետևանքով բժշկական կենտրոնը մնացել է հսկայական պարտքերի տակ։ Մենք ասում ենք՝ բերեք հիմնավորեք։ Իրականացրել եք աուդիտ, արդյունքներն ինչի՞ չեք հրապաակում, հերիք չի չեք հրապարակում, մենք էլ պահանջում ենք, չեք տալիս, բայց հայտարարում եք, որ ԲԿ-ի ֆինանսական վիճակը վաթարացրել եք իր գործունեությամբ»,-ասաց փաստաբանը։

Այս առումով դատական գործում նշված է. «Հայցվորը ստանձնել է բժշկական կենտրոնի կառավարումը կենտրոնի համար խիստ ճգնաժամային պայմաններում, երբ բժշկական կենտրոնի վրա կուտակված է եղել ավելի քան 97 մլն ՀՀ դրամի պարտք, ուռճացված աշխատակաազմ, բարձր տոկոսադրույքներով վարկ և այլն: Հայցվորն աշխատանքի անցնելով ոչ միայն օպտիմալացրել է ուռճացված համակարգը՝ կրճատելով ավելի քան 74 հաստիք, այլև կարողացել է վճարել հաստիքների կրճատման արդյունքում գոյացած 27 մլն ՀՀ դրամ վերջնահաշվարկի պարտավորությունը: Արտաշատի բժշկական կենտրոնի վրա գոյացած 97 մլն ՀՀ դրամի պարտավորությունից Հայցվորի պաշտոնավարման մեկ տարի հինգ ամսվա ընթացքում մարվել է շուրջ 13 մլն ՀՀ դրամ պարտավորություն»։

Այս գործով Հախվերդյանի պաշտպանը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց և հայցագնի` 800.000 դրամի չափով արգելանք դնել պատասխանող Գարիկ Սարգսյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Հ. Դարբինյանը գտել էր, որ միջնորդությունը հիմնավոր չէ ու մերժել էր։

Դատական տեղեկատվական համակարգում այս գործով հաջորդ նիստի օրը հրապարակված չէ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը
Այս կիրակին նախորդում է պահքին, որը նվիրված է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Փառատոն՝ Փշատավանում
Սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ից 20։00-ն Արմավիրի մարզի Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական...
Աղբյուր` Panorama.am
19:38
Միխալկով. «Օսկարը» քաղաքականացված մրցանակաբաշխություն է
«Մենք պետք է ապրենք մեր կյանքով»։
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը
Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ  հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 23-26-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հին Երևանցու փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ կան
Սեպտեմբերի 21-ին, ժամը 06:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ,...
Աղբյուր` Panorama.am
18:50
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում
Հայաստանյան փառատոնային աշնան գունագեղ խճանկարին սեպտեմբերի 26-28-ը, ինքնատիպ իր հմայքով ու բազմաշերտ բովանդակությամբ, ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
Վրաստանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջով արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մառախուղ և փակ ճանապարհ Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 1-2 մ):...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կինոկենտրոնը պետական աջակցություն ստանալու համար 120 հայտ է ստացել
Հայաստանի ազգային կինոկենտրոնն  այս տարի բավականին շատ հայտեր է ստացել ֆիլմերին պետական աջակցություն հատկացնելու համար. 2 մրցույթը միասին...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ծանրամարտի ԱԱ. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանն (59 կգ) ավարտել է ելույթը: Հայ մարզուհին...
Աղբյուր` Panorama.am
18:11
Փարիզում 90 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» ցույցի նախաշեմին
Փարիզում  իրավապահները «դեղին բաճկոնների» ցույցերի նախաշեմին ձերբակալել են 90 մարդու։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնի է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լիճք գյուղի մոտակայքում այրվել է մոտ 8 հա անտառածածկ տարածք
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
17:51
ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթը»
Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդներն ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ երթ են անցկացնում Երևանում։  «Անկախության...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի
Գրիգոր Գրիգորյանը պարտվել է  Ղազախստանի մայրաքաղաք Նուրս-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ի քառորդ եզրափակչում։  79 կգ քաշային ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Դավիթ Բաբայան. Կարծում եմ՝ մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախինը
«Ես էլ եմ երազում ընդհանուր պետության մասին։ Ես կարծում եմ, որ, օրինակ, մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախի դրոշը»,- Գյումրիում...
Աղբյուր` Panorama.am
17:15
Անկախության տոնին նվիրված միոջոցառումներ նախատեսված են Երևանում և մարզերում
Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված  գլխավոր միջոցառումներն այս տարի առաջին անգամ անցկացվում են Գյումրիում։  Երևանում և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էդմոն Մարուքյան. Իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, որ մերժել են
«Գլուխը պատին է տալիս նա, ով փորձում է մեզ վիրավորել, կամ որևէ կերպ իրենց պատկերացրած ընդդիմություն որակել, որովհետև  այն մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանը շնորհավորել է Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:36
Հայ ժողովուրդը 28 տարվա ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
16:20
Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման...
Աղբյուր` Panorama.am
16:12
Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
«Ես եղել եմ տանը։ Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը և բարձրանում...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մեր երկրի բարեկեցությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է. Փաշինյան
Գյումրու Սև բերդում այսօր «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին մրցանակներ են շնորհվել։  Մրցանակակիրներն են՝...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար
«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, ես հավաստիացնում են»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դավիթ Բաբայան. Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի քաղաքականության պատճառով
«Ընդհանրապես, պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ։ Ինչպե՞ս կարելի է երազել պատերազմի մասին»,- Գյումրիում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հայաստանում է
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ես տեղյակ չեմ գաղտնալսման գործից. ՀՔԾ պետ
«Կոռուպցիոն գործերով ապագայում նույնպես նորություններ կլինեն»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}