Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Ա.Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում