Լեդի Գագան քննադատել է ԱՄՆ փոխնախագահին
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին և նրա կնոջը՝ Քարենին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակչելով TMZ-ին։
Ինչպես նշվում է, նա մի շարք քննադատական նկատառումներ է կատարել երկրի իշխանությունների հասցեին։ Սկզբում Գագան հետաքրքրվել է՝ ե՞րբ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնելու շաթդաունը կամ դադարեցնելո՞ւ է առհասարակ։ Այնուհետ նա քննադատել է Քարեն Փենսին, որն աշխատում է այնպիսի դպրոցում, որտեղ համասեռամոլությունն արգելված է։
Գագան քննադատել է նաև Մայք Փենսին, ով օրինաչափ է համարում, որ կինն այդպիսի դպրոցում է աշխատում։ «Դուք ամենավատ մարմնացումն եք այն բանի, թե ինչ է նշանակում լինել քրիստոնյա»,- ասել է երգչուհին։
Նա հավելել է, որ ինքը քրիստոնյա է և գիտի, որ այդ կրոնում որևէ մեկի դեմ կողմնակալ վերաբերմունք չկա։