ԵՄ-ն Կոբզոնին հանել է պատժամիջոցային ցանկից
ԵՄ խորհուրդը հաստատել է Իոսիֆ Կոբզոնի անունը Ուկրաինային վերաբերող պատժամիջոցային ցանկից հետմահու հեռացնելու մասին որոշումը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին է վկայում երեքշաբթի հրապարակված փաստաթուղթը:
«Տվյալ անձի մահից հետո Խորհուրդը կարծում է, որ նրա վերաբերյալ գրառումը պետք է հանվի 2014 թվականի որոշման հավելվածից»,- նշված է փաստաթղթում։
ԵՄ-ն նախկինում ներառել էր Կոբզոնին այն անձանց պատժամիջոցային ցանկում, որոնք համարվում են պատասխանատու Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման համար։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ծնունդով Դոնբասից Իոսիֆ Կոբզոնը մահացել է 2018 թ. օգոստոսի 30-ին 81 տարեկանում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները