Տավուշում ջերմաստիճանը կհասնի +12-ի
Հունվարի 22-ի ցերեկը, 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի և 27-ի գիշերները կբարձրանա 5-7 աստիճանով:
Նախարարության տրամադրած տվյալների համաձայն, հունվարի 27-ին Տավուշի մարզում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +12-ի, Արագածոտնի նախալեռներում՝ +8-ի, Արարատում՝ +9-ի, Սյունիքում՝ +10-ի։
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը կգրանցվի -5- -7 աստիճան ցուրտ, վաղը ցերեկը՝ +4-+6 աստիճան տաքություն։ Հունվարի 26-ի և 27-ի ցերեկը Երևանում կգրանցվի համապատասխանաբար +6 և +8 աստիճան տաքություն։
Նշենք, որ ամենացուրտ հունվարի 26-ը եղել է 1972 թվականին, երբ գրանցվել է -22.6 աստիճան ցուրտ, ամենատաքը 1999 թվականին, երբ գրանցվել է 8.3 աստիճան տաքություն։