Starbucks-ի նախկին ղեկավարը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում
Starbucks-ի նախկին գլխավոր ղեկավար Հովարդ Շուլցը ուսումնասիրում է 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով CNN-ին։
Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ Շուլցի թիմն ուսումնասիրում է ընտրություններում առաջադրման հարցը։
«Շուլցը լրջորեն մտածում է իր ապագայի և այն մասին, թե ինչպես կարող է օգտակար լինել իր երկրին»,- ասել է նրա շրջապատի մարդկանցից մեկը։
Հեռուստաալիքը նաև հիշեցրել է, որ նա բազմաթիվ անգամներ քննադատել է ԱՄՆ գործող ննախագահ Դոնալդ Թրամփին։