Հայտնաբերվել են Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում կրակողին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խուլիգանության ժամանակ զենքից կրակոց արձակած անձը 1995 թ. ծնված Ռոբերտ Շանոյանն է, իսկ մյուս մասնակիցը՝ 1992 թ. ծնված Գարեգին Ստեփանյանը, ովքեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանությունից հայտնում են, որ Ռ.Շանոյանի կողմից ներկայացված ատրճանակն առգրավվել է:
Ռ.Շանոյանը և Գ.Ստեփանյանը ներկայացվել են քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է: