Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Անթալիայում մասնակցելով ուսանողների հետ հանդիպմանը՝ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։
Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է.
«Գոյություն ունեցող որոշ խնդիրների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»։
Չավուշօղլուն վերջում հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք պաշտոնյա. «Հայ-թուրքական արձանագրությունները մեր օրակարգում չեն և չեն էլ լինելու»
- Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Հայ-թուրքական կարգավորման համար նախ պիտի լուծվեն հայ-ադրբեջանական հարցերը»
- Թուրք գործիչ. Իգդիրում ապրող թուրքերը չեն ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի
- Փաշինյան. Հայաստանի կողմից հայ-թուրքական սահմանը կարելի է համարել ոչ փակ
- Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների
- Հարութ Սասունյան. Դադարեցված հայ-թուրքական արձանագրությունները պետք է դաս լինեն Հայաստանի ղեկավարների համար