Վաչիանիում սպանվածների հարազատները սպասում են մանրամասների
2016 թվականին Վաչիանիում սպանված 37-ամյա Օֆելյաի հայրը` Խաչատուր Ալեքյանը, դիմել է Jnews.ge- ի խմբագրությանը, որ արդեն երրորդ տարին է ոչ մի կերպ չի կարողանում տեղեկություն ստանալ իր դստեր և երեք թոռների սպանության գործի ընթացքի մասին: Նրա խոսքով, Ալեքյանների ընտանիքը պաշտոնապես դիմել է Գլխավոր դատախազությանը, քանի որ Ախալցիխեյում ընթացող քննությունը որևէ տեղեկություն չի տրամադրում գործի ընթացքի մասին:
2018 թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ալեքյանների ընտանիքը փաստաթղթեր է ստացել Գլխավոր դատախազության, Ախալցիխեյի շրջանային դատախազության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև նամակագրության վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը կոչ է անում շրջանային դատախազությանը քննարկել Ալեքյանների ընտանիքի դիմումը և տալ մանրամասն պատասխան: Ինչին դրանից 2 օր անց, շրջանային դատախազությունը դիմում է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը կոչ անելով օբյեկտիվ հետաքննություն իրականացնել, որպեսզի Քաչոտյանների ընտանիքի սպանության մեջ մեղավորները հայտնաբերվեն և ձերբակալվեն:
Այդ նամակագրությունից բացի, կես տարվա մեջ մահացածների ընտանիքն այլ մանրամասներ չի ստացել: Սպանվածների ընտանիքը և հարազատները դեռևս հավատում են, որ հետաքննությունը չի գտել բոլոր մեղավորներին:
Հիշեցնենք, որ 2016 թ. hուլիսի 10-ի գիշերը Քաչոտյանների տանը սպանել էին մորը և երեք երեխաներին՝ 37-ամյա Օֆելյաին, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյաին և 5-ամյա Սերգեյին: Սպանության երկրորդ օրը ձերբակալվել էր սպանվածների համագյուղացին՝ Նոդար Ակոպովը: Հետաքննությունը տարվում էր կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում փաստով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով): Նրան մեղադրանք էր առաջադրվել: Իրավապահ մարմինների տվյալներով, նա ինքնասպան է եղել 2016 թ. օգոստոսի 27-ին, կախվելով Գլդանիի №8 բանտում:
Հարակից հրապարակումներ`
- Վաչիանում սպանված ընտանիքի հարազատները պահանջում են ուշադրություն դարձնել գործին
- Բողոքի ակցիա Ախալքալաքում՝ Վաչիանի սպանության գործով
- Վաչիանում ոչ-ոք չի հավատում, որ դաժան սպանությունը մի հոգի է կատարել. «Ջավախք նյուզ»
- Տեղի է ունեցել Ախալքալաքում սպանված հայ ընտանիքի հուղարկավորությունը
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործով ձերբակալված կա
- Ախալքաքում հայ ընտանիք է սպանվել
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան