Եվրոպացիներին կոչ են արել անվճար բուժել ներգաղթյալներին
Եվրոպական իշխանությունները պետք է ներգաղթյալների համար առողջապահական ծառայությունների ավելի լիարժեք մատչելիություն ապահովեն: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրի ղեկավար Սանտինո Սեվերոնին:
ԱՀԿ տվյալներով, Եվրոպայի 53 երկրում ներգաղթյալները կազմում են բնակչության մոտ 10 տոկոսը՝ 90,7 միլիոն 920-ից: Կախված նրանից, թե որտեղ են բնակվում, ներգաղթյալները կարող են ամբողջությամբ ապահովվել բժշկական ծառայություններով: Դա այդպես է 15 երկրում, ներառյալ Ավստրիան, Թուրքիան և Մեծ Բրիտանիան: Մյուս տարբերակը միայն հրատապ օգնություն ստանալն է: Նման համակարգ կա Գերմանիայում և Հունգարիայում: Սեվերոնիի խոսքով ներգաղթյալների առողջության համար բազմաթիվ սպառնալիքներ կան:
Աղքատության և անշարժ կենսաձևի պատճառով նրանց մոտ հաճախ են զարգանում քրոնիկ հիվանդությունները: Ծնողների հետ Եվրոպա եկած երեխաների մոտ ավելի հաճախ նկատվում է ճարպակալում և հոգեբանական խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին