Քաղաքական 12:29 23/01/2019 Հայաստան

Փաշինյանն Ալիևի գրկում․ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում նախօրեին ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ինչպես ֆեյսբուքում հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, հանդիպմանը «մտքեր են  փոխանակվել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին»։ Նույն գրառման մեջ ասվում էր նաև, որ հանդիպումը տևել է  մոտ ժամուկես», ինչն անգամ  ամենահամեստ դիվանագիտական չափանիշներով, քիչ  չէ։ Այս մասին գրել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Հոդվածում հիշեցվում է հունվարի 16-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որը տևել էր 4 ժամ։

«Իհարկե, բանակցողները չեն հրապարակում այն սկզբունքները, որոնց վրա կառուցվում է բանակցային հիմքը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ խոսքը գնում է Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, որը ձեռք է բերվել 2016թ․-ի ապրիլյան պատերազմից հետո, որը նախատեսում էր մոնիտորինգի համակարգերի ներդրում շփման գծում ու միջազգային դիտորդների ներկայություն։ Սակայն Դուշանբեում Փաշինյանի ու Ալիևի բանավոր պայմանավորվածությունից հետո առաջնագծում լարվածությունը զգալիորեն նվազել է, ինչպես նաև պետերբուրգյան համաձայնությունների նշանակությունը։

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո այն մասին, որ Փարիզում հանդիպմանը ի իթիվս այլ հարցերի քննարկվել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու հարցը, նաև շեշտադրվել էր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորության վրա՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը, պարզ է դառնում, որ արդեն իսկ առկա է Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման համար կոնկրետ սցենար ու կողմերը վարում են առարկայական քննարկում, գուցեև սակարկություններ»,-գրում է հոդվածագիրը։

Նշվում է, որ ըստ ամենայնի, Դավոսում Ալիևն ու Փաշինյանը շտկումներ են մտցրել դիրքորոշումներում՝ փետրվարին սպասվող ԱԳ նախարարների նոր հանդիպման համար, որին կարող է հետևել Ալիև-Փաշինյան պոշտոնական գագաթնաժողովը, որն անշուշտ պետք է ավարտվի ինչ-որ կոնկրետ, բայց միջանկյալ համաձայնագրի ստորագրմամբ։ Պարզ է նաև այն, որ Ղարաբաղում ստատուս-քվոն չի պահպանվի։ Բաքուն ու Երևանը, շրջանցելով Ստեփանակերտին, գնում են փոխզիջումների։

«Պարզ է, որ այս փուլում Ադրբեջանը սպասում է իր վերահսկողության տակ որոշ շրջանների վերադարձ, հակառակ դեպքում դժվար թե իր «դիվանագիտական գրկում» սեղմեր Հայաստանին։ Քանի որ տարածքային ամբողջականության սկզբունքից ցանկացած հեռացում Ալիևին կհանգեցնի հեղինակության ու լեգիտիմության կորստի Բաքվում։

Այդ իսկ պատճառով հայ քաղաքական գործիչներն ու փորձագետները, որոնք մինչև այսօր շարունակում են վստահություն հայտնել, որ «Հայաստանը երբեք չի գնա տարածքային զիջումների Ադրբեջանին՝ առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակության», մնում են ռոմանտիկ պատրանքներին գերի։ Ստեփանակերտի ստատուսը, ինչպես նաև նրա մասնակցությունը բանակցային գործընթացին, ինչի մասին ասում էր Փաշինյանը, այժմ չի դիտարկվում հենց Երևանի կողմից։

Գործընթացի հենց տրամաբանությունը հուշում է, գորում ներառվել է Փաշինյանը, արդեն թելադրում է որոշակի քայլեր ղարաբաղյան ուղղությամբ։ Միայն պարզ չէ, թե ինչպիսի զիջումների է պատրաստ գնալ Բաքուն։ Սա առաջին։ Եվ երկրորդ․ բոլոր նշաններով, Ադրբեջանն իր «պարտիան» խաղում  է Թուրքիայի հետ միասին»,-գրում է Տարասովը ու հիշեցնում օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որում ասել էր, որ գոյություն ունեցող որոշ խնդիրների կարգավորման համար  պետք է նախաձեռնող լինել ու ընդգծել, որ երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: Չավուշօղլուն խոստացել էր 2019-ին այս հարցերում ավելի հետևողական լինել։

Տարասովը գրում է, որ մինչ Երևանն ու Բաքուն նոր խոսում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման մասին, Անկարան գործուն քայլեր է ձեռնարկում։

«Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»,-ասել էր Չավուշօղլուն։

Երևանը կհայտնվի  Բաքվի ու Անկարայի  արանքում սեղմված, ղարաբաղյան ուղղությամբ Հայաստանի՝ մանևրելու բոլոր հնարավորությունները  հեշտությամբ կչեզոքացվեն։ Այդ ընթացքում  Ադրբեջանը ձգտում է հասնել  հակամարտության արագ լուծման ակնհայտ պատճառներով, որոնք կապված են իր անվտանգության հետ։ Սահմանին Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունները Բաքվի համար անուղղակի վտանգ են ներկայացնում հարավից, դրանք կարող են հանգեցնել  Ռուսաստանի ու ոչ թե Թուրքիայի դերի մեծացման։

Իսկ ո՞ւր է շտապում Երևանը։ Երկրի նախկին ղեկավարությունը կասկածի տակ չէր առնում Ռուսաստանի հետ քաղաքականությունը, Հայաստանի նոր ղեկավարությունը հավասարակշռում է՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է իր աքիլեսյան գարշապարը, և այն պետք է բուժել, բայց այնպես, որ այն չհանգեցնի երկրի ներսում հասարակության կտրուկ դժգոհության։ Ալիևը, որպես բավականին խելացի ու փորձառու քաղաքական գործիչ,  ամեն ինչ հասկանում է, և պետք է ենթադրել, որ նա քայլ առ քայլ կօգտագործի դիվանագիտական հնարքներ, իրավիճակը կբերի մի այնպեսի պահի, երբ Երևանի համար անհնար կլինի նահանջել։

Նա լուրջ խաղ է սկսել Փաշինյանի հետ ու առայժմ հաջողությամբ է այն վարում։ Տեսնենք, ինչ կլինի հետո։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}