«Հրապարակ». Մուրադյանի ընտրությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում անսպասելի է եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում բավականին անսպասելի է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Գևորգ Մուրադյանի ընտրությունը։ Ոչ միայն այն պատճառով, որ նախապես շրջանառվում էր նախկին ԿԳ փոխնախարար, այժմ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը, այլև այն, որ նորընտիր նախագահը հին «պլեադայից» է՝ եղել է Կարեն Կարապետյանի խորհրդականը կրթության գծով։
«Քանի որ վարչապետի ու ՀՅԴ-ի «նեպրիյազնը» գաղտնիք չէր, Կարեն Կարապետյանը սիրում էր ասել` Լևոն Մկրտչյանն ինձ մոտ նախարար է աշխատում, և փորձում էր իր խորհրդականին պատրաստել նախարարի պաշտոնին»,- պատմեց կառավարության հնաբնակներից մեկը: Գևորգ Մուրադյանը 2017-ի ԱԺ ընտրություններում եղել է ՀՀԿ համամասնական ցուցակի 48-րդ համարը, ինչպես նաև` ՀՀԿ խորհրդի անդամ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում