Ստեփանավանի սոցաջակցության գործակալությունում չարաշահումների գործով վերականգնվել է պատճառված վնասից 107մլն. դրամ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունը: Եվս 2-ի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում:
Քրեական գործի շրջանակներում թվով 25 մեղադրյալներ վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ 107.000.000 ՀՀ դրամի չափով։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ պետությանը պատճառված վնասի մնացած մասի՝ 443 617 000 ՀՀ դրամի հատուցումն ապահովելու նպատակով արգելանք է դրվել հետախուզման մեջ գտնվող գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի, ինչպես նաև՝ առաջին կարգի մասնագետի՝ շարժական, անշարժ գույքերի և բանկային հաշվեհամարների վրա:
Հիշեցնենք, որ Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի և առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում դեռևս 2018թ. հուլիսի 25-ին և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Թվով 25 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանի սոցծառայությունում բացահայտված քրգործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է
- Ստեփանավանի քաղաքապետի որդու գույքի նկատմամբ արգելանք է դրվել
- Ստեփանավանի սոցծառայությունում չարաշահումների գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 21 անձ
- Ստեփանավանի քաղաքապետի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- Ստեփանավանի քաղաքապետի որդուն ձերբակալելու որոշում է կայացվել
- Ստեփանավանի սոցծառայության 5 աշխատակիցներ ապօրինի ընտանեկան նպաստներ են ձևակերպել
- Ստեփանավանի սոցծառայության աշխատակիցների հափշտակած ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է