Իրավունք 16:18 25/01/2019 Հայաստան

Հարված փաստաբանին, քաղաքացուն և բյուջեին

Արդեն երկու օր է շրջանառության մեջ է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։  Նախօրեին նախագծի հետ կապված իր տեսակետն էր հայտնել  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մասնավորապես նշելով, որ նախագծով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել։ Նախագծի՝ փաստաբաններին վերաբերող փոփոխությունների հետ կապված Panorama.am-ը զրուցեց  Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Հրանտ Անանյանի հետ։ Նրա կարծիքով, այն փուլ չեն հասել, որ անհրաժեշտ էր փաստաբաններին ծանրաբեռնել ավելացված արժեքի հարկով, բոլորին տեղափոխել շահութահարկի տիրույթ, արգելել աշխատել շրջանառության հարկով։

«Մեր տնտեսությունն այդ փուլում չէր գտնվում, որ այդ օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ էին ներկայումս մեր պետականաշինության գործում։ Բնականաբար, դա անդրադառնալու է նաև փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների գնի վրա»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ ավելացված արժեքի հարկ վճարողը սպառողն է, անուղղակի հարկ է, վճարում է սպառողը. «Այլ կերպ ասած, բնականաբար, փաստաբաններն ասելու են՝  սա ծառայության արժեքն է, սա ավելացված արժեքի հարկը, Հայաստանի քաղաքացիներ վճարեք այն։ Ծառայությունները կթանկանան, մի շարք փաստաբաններ ի վիճակի չեն լինի աշխատել։ Դրանով պայմանավորված փաստաբանական շուկայում իրավիճակ կառաջանա. ովքեր մրցակցությանը,  հարկային բեռին կդիմանան ու կկարողանան աշխատել, պահանջարկը կավելանա։ Պահանջարկն էլ կհանգեցնի նրան, որ միանշանակ էլի գնի թանկացում կառաջանա։ Քաղաքացիները չեն կարողանալու վճարել, դիմելու են Հանրային պաշտպանի գրասենյակ։ Արդյունքում՝ շրջանառության  պակաս է լինելու։ Ավելի լավ է  հարկը քիչ լինի, բոլորը վճարեն, քան շատ, բայց քչերը վճարեն»։ 

Հ. Անանյանի կարծիքով, նախքան փաստաբաններին հասնելը, տնտեսության մեջ  այլ կարգավորումներ կարելի էր անել։ Նա ասաց, որ տնտեսությունն առողջացնելու համար անհրաժեշտ է նաև իրավական գործընթացների անարգելք իրականացում, փաստաբանական ծառայությունը թանկացնելով  կարծես խոչընդոտում են այդ զարգացմանը։ Նրա խոսքով, փաստաբանները, իրավաբանական, փաստաբանական  ծառայություններ մատուցող ընկերությունները միայն քրեական  գործերով պաշտպանություն չեն իրականացնում,  մի շարք պայմանագրեր են նախապատրաստում, տնտեսվարող սուբյեկտներին իրավաբանական  օգնությունը հենց տնտեսվարող սուբյեկտների բնական գործունեության միջոց է։

«Նախաձեռնությունը սխալ է, առնվազն խիստ վաղաժամ է։ Պետք էր ամեն ինչ հիասքանչ լինել, նոր հասնել այդ փուլին՝ թանկացնեին փաստաբանական ծառայությունը»,- նշեց նա։

Հ. Անանյանն ընդգծեց, որ հարկային բեռը պետք է այնքան բարձրացվի, որ տնտեսվարողի վրա չզգացվի։ Նրա գնահատմամբ, առաջարկվող փոփոխությունները հարված են փաստաբանությանը, Հայաստանի քաղաքացիներին, հարված է այն իրավաբանական անձանց, ովքեր օգտվում են փաստաբանի ծառայություններից։

«Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեություն է, իրավունքի պաշտպանությունն է։  Պետությունը երկու խնդիր է ունենում՝ իրավունքի պաշտպանությանը լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու տեսանկյունից, հարկային բեռը հարկ վճարող փաստաբաններին զրկելու է հնարավորությունից զբաղվելու փաստաբանական գործունեությամբ, հետևաբար՝ այսօրվա հարկը վճարելու հնարավորությունից։

Մենք ուզում ենք տնտեսությունը զարգանա, բայց պետք է զարգացման համապատասխան պայմաններ ստեղծել»,- ասաց Փաստաբանների պալատի խորհրդի անդամը։

Նա  տեղեկացրեց, որ  փոփոխությունների առնչությամբ որևէ հանրային քննարկում չի եղել, փաստաբաններն այս ամենին տեղեկացել են մամուլից։  Հունվարի 29-ին հրավիրելու են Փաստաբանների պալատի ակումբի նիստ, այս փոփոխությունների հետ կապված քննարկումներ են լինելու, նաև մշակվելու է  հետագա մարտավարությունը, ընդհուպ կարող են բողոքի ակցիաներ անցկացնեն։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ, հիմարություն, չպատճառաբանված, անտրամաբանական քայլ է փաստաբաններին ընդհանուր  հարկման դաշտը բերելը։

«Այնպես չէ, որ փաստաբանական շուկայի հարկերը որոշիչ դեր են խաղալու։ Դա կբերի անհատ փաստաբանների  շուկայից դուրս մղման։ Իմ կարծիքով, կարող է նախաձեռնողների մեջ լինեն նաև խոշոր փաստաբանական գրասենյակները, որոնք առանց այդ էլ աշխատում են ԱԱՀ-ով»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով, այդ փոփոխությունների պատճառով ազգաբնակչության համար փաստաբանական ծառայությունները կլինեն նվազ հասանելի, իսկ պետական բյուջե մուտքագրվող  գումարը կամ չի փոխվի կամ կնվազի, կսկսեն թաքցնել։

Տ. Աթանեսյանն ասաց, որ ավելանալու են փաստաբանների ծախսերը, պետք է հաշվապահ վարձեն. «Շրջանառության հարկով աշխատելը հեշտ էր, ինչ ստացար,  5 տոկոսը տալիս ես պետությանը, այս դեպքում ծախսեր են առաջանում, պետք է վճարել հաշվապահին, ամեն փաստաբան չի կարող դա իրեն թույլ տալ։ Հատկապես սկսնակ փաստաբանների համար է ծանր բեռ լինելու»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն այն համոզմունքն ունի, որ այս նախագիծը  չի ընդունվելու։

«Ես կարծում եմ, որ դեռ պետք է բացահայտել, թե այս նախագիծը շրջանառության մեջ դնելն առհասարակ ինչ նպատակ ուներ։ Երեկ հետևում էի արձագանքներին, անգամ իշխանության ներկայացուցիչներն էին դեմ արտահայտվում այս նախագծին։  Նման պայմաններում ինձ համար անհասկանալի է դառնում՝ իսկ ո՞րն է այս շրջանառության կամ աղմուկի նպատակը։ Մեծ ակնկալիք ունեմ, որ գործող իշխանությունը մեզ, այնուամենայնիվ, կներկայացնի նախագծի իրական հեղինակ մարմնին, որն է  շրջանառության մեջ դնելու նպատակը»,- ասաց նա։

Ե. Վարոսյանի գնահատմամբ, նախագիծն անիմաստ մի բան է. «Այն անձը, անձիք, ովքեր հեղինակել են, բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ ասել է փաստաբանություն, ինչ վիճակում է  գտնվում փաստաբանական ծառայության մատուցման դաշտը»։

Փաստաբանն ասաց, որ վարչարարության խստացման փոխարեն նոր իշխանությունը շատ ավելի կարևոր գործառույթներ ունի անելու, որ տևական ժամանակ է  չի իրականացնում։

«Եթե խոսքը գնում է  փաստաբանության մասին, առավել  քան բավարար ժամանակ կար, որպեսզի ծառացած ռեֆորմը փաստաբանական համակարգում ի վերջո կյանքի կոչվեր։ Այս ուղղությամբ որևէ ձեռնարկելիք քայլեր չենք տեսնում, փոխարենը տեսնում ենք իմաստազուրկ  նախագծերի շրջանառության դնելու պրոցես, դրա շուրջ արհեստական աղմուկի պրոցես»,- ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}