Հասարակություն 18:07 28/01/2019 Հայաստան

Բանակն ու Բանակի տոնը. գնահատում են Ապրիլյանի տղաները

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Այսօր Հայոց բանակի ծնունդն է՝ 27-ամյակը: Մենք կարող ենք վստահ ասել՝ 27 տարեկան հայկական բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբեք:

Բանակի կայացման գործում իր լուման է ներդրել յուրաքանչյուր զինվոր` շարքայինից մինչև բարձրաստիճան սպա:

Այսօր բոլորն էլ հպարտությամբ են հիշում բանակում ծառայելու տարիները: Panorama.am-ը զրուցել է հայկական բանակում զինվորական ծառայությունն անցկացրած տղաների հետ, որոնք մասնակցել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմին:

Գևորգ Մանուկյանը բանակից վերադարձել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Այսօր նրան Հայաստանում ու Արցախում ավելի շատ ճանաչում են որպես թշնամու  ուղղաթիռը խոցած հերոսի:

Նրա խոսքով՝ բանակը շատ կարևոր է յուրաքանչյուր պետության համար:

«Հունվարի 28-ը մեր անկախ Հայաստանի ամենահիշարժան տոներից է: Այն յուրաքանչյուր հայի համար կարևոր դերակատարություն ունի»,- ասում է նա:

Գևորգը հաճախ է հանդիպում ծառայակից ընկերների հետ, հիշում են ծառայելու տարիները, ապրիլյան պատերազմի օրերը: «Ամենաշատը տպավորվել են  ապրիլյան պատերազմի օրերը: Այդ օրերը երբեք չեմ կարող մոռանալ»:

Գևորգն իր ծառայության մեկ ու կես տարիներն անցկացրել է դիրքերում։ Դիրքեր է բարձրացել Եղնիկներ տեղափոխվելու հենց առաջին օրը և իջել դիրքերից զորացրվելու օրը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Գևորգն ու իր զինակից ընկերները մշտապես գտնվել են ինտենսիվ հրետակոծության տակ: Հակառակորդի մոտ 70 հոգանոց դիվերսիոն խմբին հաջողվում է մտնել գումարտակի տարածք։ Հայ դիրքապահներն ու գումարտակի զինվորները մարտի են բռնվել դիվերսիոն խմբի անդամների հետ և ծանր կորուստներ պատճառել նրանց։

Այդ ժամանակը Գևորգը բարձրացել է  խրամատ, դիտարկում իրականացրել և նկատել ՄԻ-24 ուղղաթիռը, որը հրթիռներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Նա մի կողմ է դրել  ինքնաձիգը ու 28 վայրկյանում մարտական պատրաստության է բերել «Իգլա» համակարգը և մոտ երեք կիլոմետրից  խոցել ուղղաթիռը: Այսպիսով, Գևորգը փրկել է իր և ծառայակից ընկերների կյանքը:

Նրա խոսքով, այսօր բանակում շատ բան է փոխվել՝ սկսած մարտունակությունից մինչև միջանձային հարաբերություններ: «Եթե համեմատում եմ իմ ծառայելու տարիներն ու հիմա, իսկապես շատ բան է փոխվել, ապրիլյան պատերազմից մի քանի ամիս էր անցել, արդեն այդ փոփոխությունները նկատելի էին»,- նշում է նա:

Գևորգը  շարունակում է ուսումը ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, ուսմանը զուգահեռ նաև աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Ծառայությունն ավարտելուց հետո ընդունել է  զինվորական դառնալու առաջարկությունը:

Նրա ցանկությունն այսօր մեկն է՝ խաղաղ ծառայություն, բարի վերադարձ բոլոր զինվորներին. «Թող հայրենիքի սահմաններն ամուր պահեն ու անփորձանք վերադառնան իրենց օջախները»:


 

Ռաֆայել Կրպեյանն էլ ապրիլյան պատերազմական գործողությունների մասնակից է և բանակից վերադարձել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալով:

Թալիշում կռված ու թշնամու տանկերը խոցած Ռաֆայելը փոքր ժամանակ ոգեշնչվել է Արցախյան ազատամարտի հերոսներով, նրանց պատմությունով: Նրա  վրա մեծ ազդեցություն է ունեցել հորեղբայրը՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը:

«Թաթուլ Կրպեյանի մասին տարբեր պատմություններ լսելով եմ մեծացել: Ընտանեկան հավաքույթների ժամանակ, ցանկացած առիթի դեպքում մեր ընտանիքում միշտ խոսել են Թաթուլի մասին, նրա ընկերները հաճախ էին գալիս մեր տուն ու պատմում էին ազատամարտի տարիների մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ռաֆայել Կրպեյանը:

Ապրիլյան պատերազմի օրերին էլ նա  հաճախ է հիշել հորեղբորը. «Այդ օրերին մտածում էի՝ հաճախ եմ երեխա ժամանակ փորձել պատկերացնել, թե ոնց են հորեղբայրս, նրա ընկերները կռվել, ու փաստորեն, ես էլ ինչ-որ չափով անցա դրա միջով»,- նշում է նա: 

Ռաֆայելը ծառայությունը սկսել է Արմավիրի ուսումնական զորամասում, որտեղ 6 ամիս անցկացնելուց հետո ստացել է տանկիստի որակավորում: Հետո ծառայությունը շարունակել է Արցախում՝ Մարտակերտում: Ապրիլյան պատերազմի օրերին տանկի հրամանատար Կրպեյանը, մեխանիկ վարորդ  Գևորգ Խաչատրյանն ու նշանառու օպերատոր Սամվել Սահակյանը հակառակորդի տանկեր են խոցել: Այդ ժամանակ չէին էլ պատկերացնում, թե ինչ են արել, հետո են արդեն հասկացել են՝ առանց իրար այդքան բան անել չէին կարող:

Այօսր էլ երբ հանդիպում են մարտական ընկերներով, հիշում են ապրիլյան պատերազմի օրերը. «Բայց մեր հիշողություններում հիմնականում դրոշմվել են լավ օրերը»:

Նրա խոսքով՝ մինչև ծառայելը չէր պատկերացնում, թե իրականում հունվարի 28-ն ինչ տոն է, միայն  բանակում է հասկացել  բանակի, զինվորի և հայրենիքի կարևորությունը. «Հիմա պատկերացնում եմ մեր զինվորների ուրախությունը, ինչ հպարտությամբ են բանակի օրը նշում»:
Ռաֆայելի  կրտսեր եղբայրը մի քանի օր առաջ է բանակ գնացել: Հոկտեմբերյանում վեց ամիս ծառայելուց հետո նա էլ կգնա Արցախ: Ռաֆայելը վստահ է, որ կրստեր եղբայրն էլ ավագ եղբայրների նման պատվով կծառայի:

Ապրիլյան տեսած Ռաֆայելը ցանկանում է, որ այլևս պատերազմ չլինի, բայց եթե լինի, պատրաստ են պաշտպանելու հայրենիքը. «Այսօր իմ մաղթանքը մեկն է՝  խաղաղություն լինի, մեր տղաներն էլ անփորձանք ծառայեն ու վերադառնան տուն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել դիրքերում կանգնած զինվորներին, բոլորիս ուշադրության կենտրոնում առաջին հերթին իրենք պետք է լինեն: Անփորձանք ծառայություն Ձեզ, տղերք»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}