Քաղաքական 13:43 29/01/2019 Հայաստան

Շարմազանով. Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել

«Մենք 2019 թվական մտել ենք նոր խորհրդարանով, որը ոչ թե ընտրովի էր, այլ նշանակովի։ Նշանակովի  օրվա իշխանության հերոս Փաշինյանի կողմից իր  քաղաքական ճաշակով՝ առանց իրական ընդդիմության»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ պառլամենտում այսօր  չունեն իրական ընդդիմություն, ունեն սահմանադրական ընդդիմություն, որն ուզած-չուզած ընդդիմություն է։

«Երբ որ ասում ենք չկա իրական ընդդդիմություն, ամենևին նպատակ չունեմ ստվեր գցել ոչ ԲՀԿ-ի, ոչ «Լուսավար Հայաստանի» վրա, պարզապես փաստն եմ արձանագրում,  որովհետև այդ երկու կուսակցությունները, նրանց  լիդերներից մեկը այս 8-9 ամիսներին ակտիվ պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունը, մեկը ջուր էր տանում հեղափոխությանը կամ սատարում էր Փաշինյանին։ Այդ 8-9 ամիսների ընթացքում ոչ ԲՀԿ-ն, ոչ «Լուսավոր Հայաստանը» չեն քննադատել  Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը  ոչ տնտեսության, ոչ արտաքին քաղաքականության, ոչ էլ  ժողովրդավարության հետ կապված։ Նրանք ավելի շատ նրան սատարողներն են։ Դասական իմաստով ավելի ճիշտ կլիներ այս պառլամենտն անվանել Փաշինյանի թիմի և նրան սատարողների պառլամենտ, որովհետև այս 9 ամսում  այդ ուժերը չեն քննադատել։ Հիմա միգուցե փորձեն,  որովհետև ստիպված են, քանի որ արդեն սահմանադրությամբ ընդդիմություն են»,- ասաց  Շարմազանովը։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում, ի դեմս Նիկոլ Փաշինյանի իշխանության, ունեն պոպուլիստական իշխանություն։

«Հեղաշրջման շրջանում Փաշինյանը խոսում էր ամեն ինչից՝ թոշակների բարձրացում, աղքատներ չեն լինելու, թռիչքային զարգացում, կարմիր գծերը պետք է հանվեն, տեսախցիիկները պետք է հանվեն։ Այսինքն Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։

Նա նշեց, որ բոլոր ցուցանիշներով,  նույնիսկ Փաշինյանի իշխանության բերած, այս 9 ամիսների արդյունքները նկատելիորն զիջում են նախկին իշխանության ցուցանիշներին. «Ասում է 75,5 միլիոն դոլար ներդում է արվել երրորդ եռամսյակում։ Առաջին եռամսյակում, երբ որ մենք ենք եղել, մեր հաշվարկներով 100 միլիոնից ավելի է եղել, Փաշինյանի տվյալներով մոտ 93 միլիոն դոլար։
Բոլոր ոլորտներում խայտառակ անկում է»։

Նրա գնահատմամբ,  արդարադատությունը նույնպես խայտառակ վիճակում է։

«Առաջին օրվանից, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, առաջին անգամ նա ձերբակալվեց, ես և մեր կուսակցությունը նշել ենք, որ սա մտահոգիչ է, խայտառակություն է։ Այո, գտնում ենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Խաչատուրովի հետ կապված էլ։ Ձայնագրությունները միասին չենք  լսե՞լ։ Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում է, որ երկու օր  կբռնենք, խելքը գլուխը կգա, դրանից այն կողմ էլ քաղաքական հետապնդումը ո՞նց պետք է լինի։

Մարտի 1-ի հետ  կապված իմ կարծիքը չի փոխվել, հիմնական պատասխանատուն Տեր –Պետրոսյանն է իր քաղաքական աջակիցներով, որն այդ օրերին Հայաստանում սերմանել է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց. «Ես չեմ ասում այն ժամանակ իշխանությունները սխալներ չունեն։ Յուրաքանչյուր իշխանության  ունի սխալ»։

Հարցին, թե նոր իշխանության օրոք որևէ դրական իրողություն չկա՞, որը կարելի է մատնանշել,  Էդ. Շարմազանովն ասաց, որ մշտապես նշել է, որ իշխանությունը պետք է աշխատի, ընդդիմությունը քննադատի, կարիք չկա ողբերգության սարքել ընդդիմության քննադատությունից։

«2019-ի դրականը մի քիչ դժվար եմ տեսնում, բայց զգում եմ, որ 2020 թվականին կարող ենք ունենալ լուրջ առաջընթաց։ Կես կատակ, կես լուրջ, քանի որ Փաշինյանը պառլամենտ է բերել մեծամասամբ քայլողներին, կարծում եմ, Փաշինյանի քայլող  իշխանությունը մեծ շանսեր ունի 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում  մարաթոնյան վազքում լուրջ առաջընթաց արձանագրել»,- նշեց նա։ 

«Մի տարի հետո մենք կտեսնենք՝ ով էր մերժված, ով՝ չէ», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի երկրորդ նախագահ, ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանը վերադառնալու նպատակ ունի՞ քաղաքականություն։

Նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահն է, Արցախի հերոս է, նա քաղաքականության մեջ և ասելիք ունի, և անելիք։

«Կուսակցության նախագահը չի կարող լինել պասիվ քաղաքականության մեջ», - ընդգծեց Էդ. Շարմազանովը։

Հարցին, թե Հայաստանի երկրորդ նախագահ, ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանը վերադառնալու նպատակ ունի՞ քաղաքականությունը,նա ասաց, որ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահն է, Արցախի հերոս է, նա քաղաքականության մեջ և ասելիք ունի, և անելիք։

«Կուսակցության նախագահը չի կարող լինել պասիվ քաղաքականության մեջ», - ընդգծեց Էդ. Շարմազանովը։

Նա նաև նշեց. «Մի տարի հետո մենք կտեսնենք՝ ով էր մերժված, ով՝ չէ»։

Հարցին, թե Սերժ Սարգսյանը նախագահի կարգավիճակով խոսել է զիջումների գնալու մասին, Շարմազանովն ուղղեց՝  փոխզիջումների, որտեղ առաջնայինը պետք է լինի Արցախի կարգավիճակի հարցի լուծումը, առաջնայինը պետք է լինի այն, որ ինքնորոշման իրավունքի իրացումն ընդունվի բոլորի կողմից, հիմա ասվում է խաղաղության պատրաստել։ 

«Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ, 1998 թվականից այս կողմ Հայաստանը երբեք չի խոսել միակողմանի զիջումների մասին։ Մենք խոսել ենք փաթեթային լուծման մասին։ Այսօր, ինչպես հասկանում եմ, աստիճանաբար խոսքը գնում է փուլային զիջման, փուլային տարբերակի մասին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ 

Հարցին, թե կան մի շարք հարցեր, որոնց հենց Սերժ Սարգսյանը կարող է պատասխանել, սպասե՞նք որոշակի պատասխաններ անձամբ նրանից, ՀՀԿ-ականն ասաց. «Այո, սպասեք։ Երբ որ գա ժամանակը։ Կարծում եմ՝ 2019 թվականին կգա ժամանակը։

Իմ խորին համոզմամբ, միգուցե իմ կարծիքը սուբյեկտիվ է, դեռ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները շատ եք երանի տալու»։  



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}