Առողջություն 17:54 29/01/2019 Հայաստան

Ինչո՞ւ են հեպատիտ Բ-ի դեպքերն ավելացել

Վիրուսային հեպատիտներն աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: Առավել տարածված են Ա, Բ, Ց, Դ և Ե հեպատիտները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, վիրուսային հեպատիտները և լյարդի՝ դրանց հրահրմամբ առաջացող հիվանդությունները տարեկան 1,5 մլն մարդու կյանք են խլում: Մասնագետների դիտարկմամբ, քաղցկեղից հետո երկրորդ հորիզոնականում հեպատիտ Բ-ով հիվանդացությունն է։

Հայաստանը համարվում է հեպատիտ Բ-ի և Ց-ի առումով միջին տարածվածության երկիր:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեր երկրում վերջին տարիներին նվազել են սուր վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության դեպքերը:

Նրա խոսքով՝ հեպատիտով հիվանդ մարդկանց մոտավորապես 95%-ը տեղյակ չէ իր հիվանդության մասին: Մինչդեռ, հեպատիտի վերաբերյալ իրազեկվածությունը կարող է կանխել վարակվելու ռիսկը և խուսափել կյանքին սպառնացող մի շարք հիվանդություններից:

Ուստի, ըստ բաժնի պետի, վիրուսային հեպատիտների կանխարգելումը, դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով հանրապետությունում ներդրել է «Վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակում բժշկական կազմակերպություններում իրականացվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ:

Ռոմելլա Աբովյանը նշեց, այսօր բոլոր բուժհիմնարկներում նախնական տարբեր վիրահատությունները կամ այլ պատճառներով ընդունելությունները ևս ուղեկցվում են հեպատիտ Բ-ի և Ց-ի հետազոտություններով, ինչը կարևոր է հիվանդացության վաղ հայտնաբերման համար:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2018 թվականին Հայաստանում մեծահասկաների շրջանում աճել են հեպատիտի Բ-ի դեպքերը: Դա, ըստ նրա, պայմանավորված է վաղ հայտնաբերմամբ: Այսպիսով, ըստ վիճակագրության, 2018 թ-ին 2017 թվականի համեմատ սուր հեպատիտ Բ-ի ցուցանիշն աճել է  1,1 անգամ, իսկ քրոնիկ Բ-ի դեպքերը նվազել են 3.2 անգամ:

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա մեր երկրում 2018 թ-ին  սուր հեպատիտ Ց-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ, իսկ քրոնիկ Ց-ինը՝ 1.4 անգամ:

Ռոմելլա Աբովյանը նշեց, որ հեպատիտ Բ-ն և Ց-ն այն հիվանդություններից են, որոնք սովորաբար ընթանում են  առանց սուր ախտանիշների: Հենց այս պատճառով էլ մարդիկ հաճախ շատ ուշ են տեղեկանում հիվանդության մասին, ինչն էլ բարդացնում է բուժման ընթացքը:

«Վերջին տարիներին մեր երկրում բարձրացել է հեպատիտի հայտնաբերման ցուցանիշը:  Այսինքն՝ սկսվել է  հիվանդների վաղ հայտնաբերման գործընթաց, որը կարևոր է այն առումով, որ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերի 80 տոկոսը քրոնիկ ընթացք են ունենում առանց ախտանիշի: Առողջ մարդը երբեք չի մտածի, որ ինքը վարակված է հեպատիտ Բ-ով կամ Ց-ով, այս մասին կարող է իմանալ 15-20 տարի հետո՝ դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից ու քաղցկեղից: Ուստի մեր  նպատակը այդ հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա վերջին տարիներին երեխաների մոտ նման հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ «Դա պայմանավորված է 1999 թվականին Հայաստանում ներդրված հեպատիտ B-ի դեմ պատվաստման ծրագրի շնորհիվ: Ըստ ՀՀ պատվաստումների ազգային օրացույցի՝ դեռ ծննդատանը, առաջին 24 ժամում երեխաները պատվաստվում են հեպատիտ B-ի դեմ, որը հետագայում ավարտվում է երկրորդ և երրորդ ներարկումներով»,- նշեց նա:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ հայտնեց, որ ռիսկային խմբերում ընդգրկված մեծահասակներին պատվաստանյութը տրամադրվում է անվճար: 

Ռիսկային են համարվում այն մարդիկ, որոնք շփվում են կենսաբանական հեղուկների հետ: Դրանց  թվում են՝ բուժաշխատողները, լաբորատորիաների աշխատակիցները, ինչպես նաև հեմոդիալիզով հիվանդները: Մյուսների համար, ըստ   նրա,  վճարովի է:

«Հիմնականում պատվաստվում են այն մարդիկ, որոնք շրջագայության կամ աշխատանքի համար մեկնում  են արտերկիր: Նրանց համար պատվաստանյութը վճարովի է»,- ասաց Գայանե Սահակյանը:

Բ և Ց հեպատիտների փոխանցման ուղիներն են՝
-Մորից` պտղին. հեպատիտ Բ-ով կամ Ց-ով հիվանդ մայրը հղիության և ծննդաբերության ընթացքում կարող է վարակել երեխային:
- Դոնորից` ռեցիպիենտին. հիվանդ մարդուց վերցրած արյունը փոխներարակման ժամանակ կարող է վարակել արյուն ստացողին:
-Սեռական զուգընկերոջից. հեպատիտ Բ-ով կամ Ց-ով հիվանդ զուգընկերը սեռական հարաբերության ժամանակ կարող է վարակել զուգընկերոջը: Հեպատիտ Բ-ի վարակման հավանականությունը կազմում է 5%, իսկ Ց-ինն անհամեմատ բարձր է`շուրջ 20%:
-Բժշկական և էսթետիկ ինվազիվ (արյունային) միջամտությունների ճանապարհ. ախտահանման և ախտազերծման կանոների խախտմամբ միջամտութունների ժամանակ  վիրուսով «աղտոտված» գործիքը կարող է վարակել առողջ մարդուն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:10
Ինչո՞ւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց չկա
Երևանի և Բաքվի միջև  թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ, ցավոք սրտի,  զոհեր չենք ունենա։ «Ազատություն» ...
Աղբյուր` Panorama.am
21:07
Փաշինյան. Ինչի՞ ես ուզում էի դատական գործերին միջամտեի, չէի կարո՞ւմ
«Ինչի՞ ես ուզում էի դատական գործերին միջամտեի, չէի կարո՞ւմ: Այսինքն, առնվազն այդքան բան չունեմ, որ դատական գործերին պետք լիներ միջամտել,...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Եվրատեսիլը» 2020-ին կանցկացվի Ռոտերդամում կամ Մաաստրիխտում
Նիդեռլանդներում «Եվրատեսլ-2020»-ի կազմկոմիտեն  հայտարարել է, որ միջազգային մրցույթի անցկացման երկու  հավակնորդ քաղաքներ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Նիկոլ Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին
«Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի դիրքորոշում է եղել, որը հրապարավել է իրենց կայքում, որում ասել են՝ Հայաստանի կառավարության հետ...
Աղբյուր` Panorama.am
20:18
Լոռու մարզում խոտը քիչ է
Սակավ անձրևների ու նորմայից ցածր ջերմաստիճանի պատճառով այս տարի Լոռու մարզում գրեթե 2000 տոննայով պակաս խոտ է հավաքվել, քան նախորդ տարի (2018թ....
Աղբյուր` Panorama.am
20:04
Արամ Վարդևանյան. Դատավորի աշխատասենյակի խուզարկության արդյունքում տեխնիկական խոչընդոտի խնդիր է երևում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, ՍԴ-ում նրա ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը սպասում է դատավոր Դավիթ Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրոպան կընտրի լավագույն երիտասարդ մարզիկին
Եվրոպական Օլիմպիական կոմիտեները սկսել են Պետեր Նուրովոսկու 9-րդ ամենամյա մրցանակաբաշխության համար հայտեր ընդունել: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
19:56
Նիկոլ Փաշինյան. 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան
«Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց»,- «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Կարեն Աբրահամյանը հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ֆրանսիայում Նոտր-Դամի վերականգնման մասին օրենք են ընդունել
Ֆրանսիայի Ազգային ժողովը վերջնական ընթերցմամբ ընդունել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման մասին օրինագիծը։ Տաճարը տուժել էր ավերիչ հրդեհից։...
Աղբյուր` Panorama.am
19:36
Վարչապետը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը...
Աղբյուր` Panorama.am
19:26
Ալկոհոլային թունավորումներ Թուրքիայում. 20 օրում 14 մարդ է մահացել
Թուրքիայում մեթիլային ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքերը շարունակվում են: Վերջին 20 օրվա ընթացքում Մերսինում, Նիղդեում և Ադանայում...
Աղբյուր` Panorama.am
19:13
«Գահերի խաղը» «Էմմի» մրցանակաբաշխության անվանակարգերի ռեկորդ է սահմանել
«Գահերի խաղը» սերիալը 2019 թ. ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխությունում  ընդգրկվել է ռեկորդային՝ 32...
Աղբյուր` Panorama.am
19:02
32-ամյա տղամարդու մահվան գործով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական  բաժնում քննության է տարվում՝  32-ամյա տղամարդու մահվան...
Աղբյուր` Panorama.am
18:53
Բիլ Գեյթսն առաջին անգամ միլիարդատերերի ցուցակում երկրորդ տեղից ներքև է իջել
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցանկում, 7 տարվա մեջ առաջին անգամ, իջել է 3-րդ հորիզոնական: Louis Vuitton Moët Hennessy...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հանրությունը պետք է ամբողջապես պատկերացնի առաջարկվող փոփոխությունների հնարավոր հետևանքները. Գեղամ Ստեփանյան
Առնվազն ազնիվ չէ իրական ցանկություններն ու նպատակները քողարկել այնպիսի մի զգայուն գաղափարի տակ, ինչպիսին Արցախի և մայր Հայաստանի միավորումն է:...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հայաստանի Գավաթ. հայտնի են 2019/20 խաղարկության ձևաչափը և խաղացանկը
Փոփոխություններ կան Հայաստանի Գավաթի խաղարկության ձևաչափում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:...
Աղբյուր` Panorama.am
18:28
Շունն «ապրում» է տիրոջ մահվան վայրում
Հունական Նավպակտ քաղաքում շունը բնակություն է հաստատել այն ճանապարհի վրա, որտեղ զոհվել է նրա տերը։ Մեկուկես տարի առանջ նրան ճանապարհին հարվածել...
Աղբյուր` Panorama.am
18:17
Թուրք պատգամավորը դեմ է բուլղարացիների, բայց ոչ հայերի արտաքսմանը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Սուլեյման Օզքարաասլանի՝ մի քանի օր առաջ արած գրառումը...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ելփիի ղեկավար. Վերջին շրջանում կրակոցներն ավելացել են
Վայոց ձորի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է սահմանամերձ Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17-...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ավինյան. Հայաստանում էներգաարդյունավետության շուկան ունի զարգացման զգալի ներուժ
ԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին
Վաշինգտոնում ընթացող Առաջնորդության ֆորումի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել
Հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի: Նման կարծիք է հայտնել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:09
Սիրիային չի անհանգստացնում Ռուսաստանի կողմից S-400-ների մատակարարումը Թուրքիային
Սիրիան անհանգստացած չէ Թուրքիային վաճառվող ու մատակարարվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առնչությամբ։ Այդ մասին, ըստ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ
 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, այսօր տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}