Առողջություն 17:54 29/01/2019 Հայաստան

Ինչո՞ւ են հեպատիտ Բ-ի դեպքերն ավելացել

Վիրուսային հեպատիտներն աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: Առավել տարածված են Ա, Բ, Ց, Դ և Ե հեպատիտները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, վիրուսային հեպատիտները և լյարդի՝ դրանց հրահրմամբ առաջացող հիվանդությունները տարեկան 1,5 մլն մարդու կյանք են խլում: Մասնագետների դիտարկմամբ, քաղցկեղից հետո երկրորդ հորիզոնականում հեպատիտ Բ-ով հիվանդացությունն է։

Հայաստանը համարվում է հեպատիտ Բ-ի և Ց-ի առումով միջին տարածվածության երկիր:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեր երկրում վերջին տարիներին նվազել են սուր վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության դեպքերը:

Նրա խոսքով՝ հեպատիտով հիվանդ մարդկանց մոտավորապես 95%-ը տեղյակ չէ իր հիվանդության մասին: Մինչդեռ, հեպատիտի վերաբերյալ իրազեկվածությունը կարող է կանխել վարակվելու ռիսկը և խուսափել կյանքին սպառնացող մի շարք հիվանդություններից:

Ուստի, ըստ բաժնի պետի, վիրուսային հեպատիտների կանխարգելումը, դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով հանրապետությունում ներդրել է «Վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակում բժշկական կազմակերպություններում իրականացվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ:

Ռոմելլա Աբովյանը նշեց, այսօր բոլոր բուժհիմնարկներում նախնական տարբեր վիրահատությունները կամ այլ պատճառներով ընդունելությունները ևս ուղեկցվում են հեպատիտ Բ-ի և Ց-ի հետազոտություններով, ինչը կարևոր է հիվանդացության վաղ հայտնաբերման համար:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2018 թվականին Հայաստանում մեծահասկաների շրջանում աճել են հեպատիտի Բ-ի դեպքերը: Դա, ըստ նրա, պայմանավորված է վաղ հայտնաբերմամբ: Այսպիսով, ըստ վիճակագրության, 2018 թ-ին 2017 թվականի համեմատ սուր հեպատիտ Բ-ի ցուցանիշն աճել է  1,1 անգամ, իսկ քրոնիկ Բ-ի դեպքերը նվազել են 3.2 անգամ:

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա մեր երկրում 2018 թ-ին  սուր հեպատիտ Ց-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ, իսկ քրոնիկ Ց-ինը՝ 1.4 անգամ:

Ռոմելլա Աբովյանը նշեց, որ հեպատիտ Բ-ն և Ց-ն այն հիվանդություններից են, որոնք սովորաբար ընթանում են  առանց սուր ախտանիշների: Հենց այս պատճառով էլ մարդիկ հաճախ շատ ուշ են տեղեկանում հիվանդության մասին, ինչն էլ բարդացնում է բուժման ընթացքը:

«Վերջին տարիներին մեր երկրում բարձրացել է հեպատիտի հայտնաբերման ցուցանիշը:  Այսինքն՝ սկսվել է  հիվանդների վաղ հայտնաբերման գործընթաց, որը կարևոր է այն առումով, որ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերի 80 տոկոսը քրոնիկ ընթացք են ունենում առանց ախտանիշի: Առողջ մարդը երբեք չի մտածի, որ ինքը վարակված է հեպատիտ Բ-ով կամ Ց-ով, այս մասին կարող է իմանալ 15-20 տարի հետո՝ դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից ու քաղցկեղից: Ուստի մեր  նպատակը այդ հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա վերջին տարիներին երեխաների մոտ նման հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ «Դա պայմանավորված է 1999 թվականին Հայաստանում ներդրված հեպատիտ B-ի դեմ պատվաստման ծրագրի շնորհիվ: Ըստ ՀՀ պատվաստումների ազգային օրացույցի՝ դեռ ծննդատանը, առաջին 24 ժամում երեխաները պատվաստվում են հեպատիտ B-ի դեմ, որը հետագայում ավարտվում է երկրորդ և երրորդ ներարկումներով»,- նշեց նա:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ հայտնեց, որ ռիսկային խմբերում ընդգրկված մեծահասակներին պատվաստանյութը տրամադրվում է անվճար: 

Ռիսկային են համարվում այն մարդիկ, որոնք շփվում են կենսաբանական հեղուկների հետ: Դրանց  թվում են՝ բուժաշխատողները, լաբորատորիաների աշխատակիցները, ինչպես նաև հեմոդիալիզով հիվանդները: Մյուսների համար, ըստ   նրա,  վճարովի է:

«Հիմնականում պատվաստվում են այն մարդիկ, որոնք շրջագայության կամ աշխատանքի համար մեկնում  են արտերկիր: Նրանց համար պատվաստանյութը վճարովի է»,- ասաց Գայանե Սահակյանը:

Բ և Ց հեպատիտների փոխանցման ուղիներն են՝
-Մորից` պտղին. հեպատիտ Բ-ով կամ Ց-ով հիվանդ մայրը հղիության և ծննդաբերության ընթացքում կարող է վարակել երեխային:
- Դոնորից` ռեցիպիենտին. հիվանդ մարդուց վերցրած արյունը փոխներարակման ժամանակ կարող է վարակել արյուն ստացողին:
-Սեռական զուգընկերոջից. հեպատիտ Բ-ով կամ Ց-ով հիվանդ զուգընկերը սեռական հարաբերության ժամանակ կարող է վարակել զուգընկերոջը: Հեպատիտ Բ-ի վարակման հավանականությունը կազմում է 5%, իսկ Ց-ինն անհամեմատ բարձր է`շուրջ 20%:
-Բժշկական և էսթետիկ ինվազիվ (արյունային) միջամտությունների ճանապարհ. ախտահանման և ախտազերծման կանոների խախտմամբ միջամտութունների ժամանակ  վիրուսով «աղտոտված» գործիքը կարող է վարակել առողջ մարդուն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}