«Դեղին ժիլետները» կրկին փողոց են դուրս եկել՝ այս անգամ այլ նպատակով
«Դեղին ժիլետներ» ակցիայի մասնակիցները Փարիզում «սպիտակ երթ» ակցիայի են դուրս եկել, որն անցկացվում է ի աջակցություն տուժած ցուցարաների։
«Ռիա նովոտի»-ի փոխանցմամբ՝ սա «դեղին բաճկոնների» տասներկուերորդ ակցիան է: Ակցիայի մասնակիցները հավաքվել են մայրաքաղաքի Ֆելիքս Էբուեի հրապարակում: Նախատեսվում է, որ «դեղին բաճկոնները» կանցնեն Բաստիլյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ:
Ակցիան գլխավորում է 30 մարդ, նրանց շարքերում նաև նախորդ ցույցերի ժամանակ տուժածներ կան։
Նշվում է նաև, որ ակցիայի մասնակիցներին են փորձել միանալ նաև սև դիմակներով մարդիկ, սակայն նրանց թույլ չեն տվել՝ ընդգծելով, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին ժիլետների» ակցիան սկսվել էր դեռ նախորդ տարվա նոյեմբեր ամսից։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել
- «Դեղին ժիլետները» կրկին Ֆրանսիայի փողոցներ դուրս կգան
- Ֆրանսիայում մոբիլիզացվել է գրեթե 70 հազար ոստիկան
- Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով Եգիպտոսն արգելել է «դեղին ժիլետների» վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ