Եվրոպական լավագույն քաղաքները՝ բյուջետային ճամփորդությունների համար
Լեհաստանի Կրակով քաղաքը գլխավորել է եվրոպական լավագույն քաղաքների ցանկը՝ բյուջետային տուրիզմի համար։ Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով «Which?» բրիտանական սպառողական ասոցիացիային։
Ասոցիացիան կազմել է քաղաքների վարկանիշ բյուջետային ճանապարհորդության համար՝ կայքի օգտատերերի հետ անցկացրած հարցումների հիման վրա: Նրանք եվրոպական քաղաքները գնահատել են հետևյալ չափանիշներով՝ կենսապայմաններ, մշակութային վայրեր, սննդամթերք և խմիչք, տրանսպորտ, գնումներ հնարավորություններ և գների ընդհանուր մակարդակ:
Կրակովից հետո, երկրորդ հորիզոնականում իսպանական Վալենսիա քաղաքն է, իսկ եռյակը եզրափակում է Բուդաբեշտն է։Հնգյակի մեջ են մտել իտալական Բոլոնիան և գերմանական Բեռլինը, սրանց հաջորդում են Սևիլյան, Բարսելոնան, Վիեննան, Ֆունշալն ու Ամստերդամը։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան