Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը պլանավորում են իրենց չորրորդ երեխային ունենալ 2020 թվականին
2018 թվականի ապրիլին Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը բազմազավակ ծնողներ դարձան: Նրանց ընտանիքում ծնվեց երրորդ երեխան՝ արքայազն Լուին: Չնայած նրան, որ կրտսեր թագաժառանգը մեկ տարեկան չկա, մամուլում ակտիվ քննարկվում է Քեմբրիջի դքսուհու հնարավոր հղիության մասին: Այս մասին գրում է Elle.ru-ն՝ հղում անելով ավստրալիական «New Idea» ամսագրին:
Ամսագիրը մեջբերելով արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը՝ նշում է, որ Քեյթը զգում է, թե ինչ հատուկ բարեկամական և ընկերական հարաբերություններ ունեն արքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոտան, և կարծում է, որ լավ կլինի, եթե Լուին էլ իրեն հասակակից քույր կամ եղբայր ունենա:
Թվում է՝ զույգը որոշել է հետևել Եղիսաբեթ II-ի՝ երեք որդի և մեկ դուստր ունեցող թագուհու օրինակին: