Քաղաքական 12:00 05/02/2019 Հայաստան

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս. Երբեմնի ծաղկուն գաղութից մնացել է 14-15 հազար հալեպահայ

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ

Պարոն Սարգսյան, 2011թ-ից բռնկված պատերազմը Սիրիայում ավերեց այդ երկրի երբեմնի հայտնի քաղաքները, այդ թվում նաև Հալեպը։ Ինչպես է  շարունակվում կյանքն այսօր Հալեպում, արդյո՞ք սկսվել են վերականգնողական աշխատանքներ։

Ա. Սարգսյան. Պատերազմի պատճառած  վնասներն ուղղակի ահագնացող չափերի են հասնում Սիրիայում: Անդառնալի են հատկապես մարդկային կորուստները, որոնք հաշվվում են հարյուր հազարներով: Այստեղ պետք է խորը հարգանքի խոսքեր հնչեցնել սիրիայի ժողովրդի հասցեին, որը մեծ զոհողությունների գնով դուրս է գալիս երկարատև և դաժան պատերազմի թոհուբոհից` չլքելով իր հայրենիքն ու անսասան մնալով այն պաշտպանելու իր հանձնառության մեջ: Այսօր Սիրիան թևակոխում է հետպատերազմական վերականգնման և ազգային կոնսոլիդացիայի նոր ժամանակաշրջան:

Հալեպ քաղաքը պատերազմի արդյունքում ամենամեծ մարդկային և նյութական կորուստները կրած քաղաքներից է: Այսօր կյանքը Հալեպում մտել է բնականոն հունի մեջ. բացվում են վաճառատներն ու հասարակական սննդի օբյեկտները, զգալի աշխուժություն է նկատվում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Կառավարությունը, իր սուղ միջոցներից, դրամական աջակցություն է ցուցաբերում կրթօջախների, ռազմավարական նշանակության շինությունների կառուցման և վերականգնման համար: Բարձրանում է նաև անվտանգության մակարդակը, ինչն ապահովվում է հետևողական աշխատանքի շնորհիվ:

Հալեպը հայտնի էր հայկական մեծ համայնքով, որը ձևավորվել էր 1915թ.-ից հետո։ Հայերն այս պատերազմի արդյուքնում կրկին դարձան փախստականներ, մի մասը վերադարձավ Հայաստան։ Ինչպիսի՞ն է այսօր Հալեպում ու Սիրիայի մյուս քաղաքներում հայ համայնքը, որքան հայ է մնացել Հալեպում։ Ունե՞ք արդյոք որոշակի տվյալներ։

Ա. Սարգսյան. Այո, պատերազմն իր դրոշմն է թողել նաև հալեպահայության վրա: Երբեմնի ծաղկուն, ազգային ընդգծված կոլորիտով մայր գաղութից այսօր մնացել է ընդամենը 14-15 հազար հալեպահայ, որոնք իրենց ազգանվեր գործունեությամբ և անասելի ջանքերի գնով փորձում են պահպանել համայնքի դիմագիծն ու համայնքային կառույցների կենսունակությունը: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ վերականգնվում և նոր ընթացքի մեջ է մտնում համայնքի ազգային կյանքը. հաճախ են իրականացվում մշակութային միջոցառումներ, նոր և բարձր մակարդակի վրա է հյուպատոսություն-համայնք փոխգործակցությունն ու համատեղ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու պատրաստակամությունը: Եռամսյակը մեկ անգամ տեղի են ունենում այցելություններ հիմնականում Լաթաքիա և Քեսաբ, ուր կազմակերպվում են հյուպատոսական ընդունելություններ` շրջանի հայությանը հյուպատոսական տարաբնույթ հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով: 



Հրադադարի համեմատաբար հանգիստ պայմաններում կա՞ն դեպքեր, երբ հայերը վերադառնում են Սիրիա։

Ա. Սարգսյան. Կան անշուշտ: Կան նրանք, ովքեր վերադառնում են հիմնականում իրենց գույքը վաճառելու և Հայաստանում վերջնական հաստատվելու նպատակով: Կան նաև դեպքեր, որ վերադառնում են մշտական բնակության, սակայն այս նպատակով վերադարձողների թիվը դեռևս փոքր է: Այստեղ պետք է նշել, որ հալեպահայության մի մասի հայացքը, ընդհանուր առմամբ, ուղղված է Մայր Հայրենիքին, և Հալեպում բնակվող բազմաթիվ հայեր իրենց ապագան տեսնում են Հայաստանում:  Սակայն քիչ չեն Հալեպում իրենց կյանքը վերահաստատել ցանկացողները: Մենք հանձնառու ենք, մեր հնարավորությունների սահմաններում, Հալեպ վերադարձող մեր հայրենակիցների մարդասիրական կարիքների ապահովմանը:

Սիրիայի պատերազմի այս ողջ ժամանակահատվածում Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները միակներից էին, որ շարունակեցին գործել։ Ի՞նչ է նշանակում դիվանագետ լինել ու աշխատել պատերազմի պայմաններում։

Ա. Սարգսյան. Պատերազմի ողջ ընթացքում, Հայաստանի բարձր ղեկավարության որոշմամբ, Դամասկոսում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատել և աշխատում են արտակարգ ռեժիմով` կիսելով պատերազմի բոլոր զրկանքներն ու դժվարությունները: Մինչև այսօր Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի գլխավոր հյուպատոսությունն է, ինչը շատ բարձր է գնահատվում Սիրիայի ժողովրդի կողմից: Հալեպահայության համար նույնպես բարոյահոգեբանական մեծ նշանակություն ունի գլխավոր հյուպատոսության գործունեությունը, թեկուզև այն պատճառով, որ այն կապող օղակն է Մայր Հայրենիքի հետ և նրա վավերական ներկայությունը Հալեպում:

Այստեղ կցանկանայի երկու բառով ներկայացնել հյուպատոսության գործունեությունը մարդասիրական օգնությունների ստանձնման և Հալեպ առաքման աշխատանքներում: Այս տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը շուրջ 6 անգամ մարդասիրական օգնություն է առաքել Սիրիա, վերջինը` 2018 թվականի հուլիսին: Լաթաքիա ժամանելուն պես օգնությունների ստանձնման, գրանցման, թղթաբանական ձևակերպումների, Հալեպ առաքման տրանսպորտային միջոցների ապահովման ողջ պատասխանատվությունը մշտապես ստանձնել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը: Ներկայիս բարդ ռազմաքաղաքական պայմաններում նմանատիպ պատասխանատվություն ստանձնելն իսկապես ռիսկային է: Ահա այսպիսի պայմաններում են աշխատում հայ դիվանագետները բոլոր պատերազմական գոտիներում: Անշուշտ բարդ է և ընդգրկուն աշխատանքային օրակարգը և մասնագիտական բարձր պատրաստվածությունից բացի անհրաժեշտ է լինել նաև աչալուրջ և զգոն` գիտակցելով իրավիճակի լրջությունն ու անխոհեմ քայլերի հետևանքները:

Ներկայումս ի՞նչ ծրագրեր ունի գլխավոր հյուպատոսությունը, ի՞նչ ուղղությամբ են տարվում առաջնային  աշխատանքները։

Ա. Սարգսյան. Հյուպատոսության գործունեությունն այս առումով խիստ փոփոխական է և մեծապես կախված է ներքաղաքական զարգացումների տրամաբանությունից: Ընդհանուր առմամբ` ինչպես նախորդ տարիներին, 2019 թվականին նույնպես հյուպատոսությունը շարունակելու է բազմապրոֆիլ աշխատանքների իրականացման իր պրակտիկան: 

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}