«Երևանի գինու օրեր»-ը՝ մայիսի 3-ին և 4-ին
Արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառումը: Այս տարի այն կանցկացվի մայիսի 3-ին և 4-ին՝ Սարյան-Մոսկովյան փողոցների, Պուշկին-Սպենդարյան խաչմերուկների հատվածում:
Միջոցառման կազմակերպիչ ԷվենտՏուրա ընկերությունը նշում է, որ այս երկու տարիների ընթացքում միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու և իրադարձային զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման և Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Իսկ միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունն ընդգրկում է ԱՊՀ բոլոր երկրներն՝ ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա:
Միջոցառման նպատակն է՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրանների մեկի, ճանաչելիությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան