15:34 06/02/2019 Հայաստան

Նախկին փոխոստիկանապետ Եղիազարյան. Զղջանքի ոչ մի խոսք չի եղել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով  մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը: Այսօր դատարան է հրավիրվել նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ով գործով տուժող է: Նա 2016 թ. հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Հայաստանի փոխոստիկանապետն էր։

Վ. Եղիազարյանն ասաց, որ, ըստ էության, քիչ բան կարող է ավելացնել, արդեն ոստիկանապետ Վալերիյ  Օսիպյանը մանրամասն ներկայացրել է, ինչպես նաև այն, ինչ ասել է նախնական քննության  ժամանակ իր ցուցմունքներում, դրանք լրիվ հաստատում է։

Նա պատմեց, որ ժամը 6։00-ին  է հասել դեպքի վայր, այնուհետև Վ.Օսիպյանի հետ գնացել է գունդը գրավածների հետ բանակցությունների։ 

«Ինքնաձիգները դրեցին վզներիս և պահանջեցին, որ գնանք գունդ։ Այդտեղ քաշքշուկ եղավ։ Գնդում  մեր ձեռքերը մի քանի րոպե կապեցին, հետո որոշեցին հանել։ Հիմնականում հայհոյանքներ  էին հնչում, բորբոքված մթնոլորտ էր։ Ի սկզբանե մեր  միակ խնդրանքն ու պահանջն այն էր, որ բաց թողնեն սերժանտական կազմի պատանդության մեջ գտնվող 6-8 հոգու, մերժեցին, հետագայում երկուսին բաց թողեցին, մեկը վատառողջ էր, մյուսը ամուսնանում էր, թե ինչ այդ օրը։ Մեզ անվերջ փորձում էին ուղղորդել, որ իրենց գործողությունները ճիշտ են, իրենց տրամաբանությամբ, որ հեղաշրջում էին իրականացում։ Մենք էլ ուզում էինք մեղմել այդ իրավիճակը։ Վալերիյ Օսիպյանը կապի էր դուրս գալիս մեր ոստիկանների հետ, խնդրում էր, որ կրակոցներ չլինեն։ Այնուհետև մի փոքր անց հնչեցին կրակոցներ։ Խառնաշփոթ վիճակ էր։ Արդյունքում իրենցից մի տղա վիրավորվեց։ Հետո իմացանք, որ մեր ոստիկանության աշխատողներից ևս երեք հոգի ստացել էին մարմնական վնասվածքներ։ Հետագայում մեզ պահում էին սենյակներից մեկում, ինձ ու Օսիպյանին մեկուսացրել էին մյուս տղաներից»,- պատմեց Վ. Եղիազարյանը։

Նա ասաց, որ իր անձնական, սպայական արժանապատվությանը  և իր անձի վերաբերյալ լուրջ ոտնձգություններ չեն եղել, վերաբերմունքը եղել է բավականին պարկեշտ, այնուամենայնիվ, դա գնահատել մեծ լավություն, կարծում է, չի կարելի։

«Իհարկե, պատանդ էինք։ Բայց գնահատականը պետք է տա, որոշի դատարանը  և քննությունը»,-ասաց նախկին փոխոստիկանապետը։

Խոսելով գնդի տարածքում սպանությունների մասին, Վ. Եղիազարյանն ասաց. «Ինձ համար զայրանալու աստիճանի զարմանալի է, որ այսքան ժամանակ ոչ մի ներողամտության կամ զղջանքի խոսք չի եղել։ Նույնպես զարմանալի է, երբ այստեղ խոսում են սպանությունների մասին, դահլիճից նույնիսկ ծափահարություններ են հնչում։ Կարծում եմ՝ սա մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ինձ համար այս ամբողջ պատմության մեջ ամենաանհասկանալին սա է՝ ոչ մի զղջանք խմբի կողմից չեմ լսել, ոչ մեկի նկատմամբ։ Երեք հոգի մարդ է զոհվել, սրա  պատասխանն ինչ որ մեկը պետք է տա»։

Վ. Եղիազարյանն ասաց, որ գունդը գրավածների պահանջները բազմազան էին՝ պաշտոնանկ արվի ոստիկանության ղեկավարությունը, Հանրապետության նախագահը, կառավարությունը լուծարվի,  հիմնական մեխը՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակել  կամ նրան գունդ տեղափոխել։ Նա նշեց, որ բոլորը զինված էին, ամենավատն այն էր, որ կային  նռնակներ, «չեմ հասկանում՝ նռնակի կարևորությունը», ղեկավարում էին Պավել Մանուկյանն ու Մխիթար Ավետիսյանը։

Նիստի ընթացքում ամբաստանյալներից մեկն ասաց. «Այն ժամանակ է բացատրվել  ձեզ, որ իշխանությունը յուրացված է եղել, ոստիկանությունը համագործակցել է իշխանության հետ, խլել է մարդկային կյանքեր, խոշտանգելով սպանել է,  հասցրել է ինքնասպանության։ Այդ  պարագայում, եթե կրկնվի, մենք նույնպես սերժանտից մինչև գեներալ կպառկեցնենք պոլին»։ Դահլիճում հնչեցին ծափահարություններ։

Նախագահող դատավոր Մ եսրոպ Մակյանն ամբաստանյալներից Կյուրեղյանին նկատաղություն  հայտարարեց, իսկ Բարսեղյանին 20 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից, քանի որ արդեն մեկ անգամ նկատողություն ստացել էր։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ դահլիճում գտնվող անձինքն շարունակաբար խախտում են դատական նիստի կարգը, նրանց դրսևորած վարքագծով չի ապահովվում դատական կարգը, ինչպես որ պահանջվում է Քքրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով,  դատարանը որոշում է կայացնում գործի քննությունն անցկացնել դռնփակ, բացառությամբ դահլիճում գտնվող լրատվամիջոցների, որպեսզի դատական նիստի և գործի քննության հրապարակայնության սահմանափակում թույլ չտրվի»,- հայտարարեց Մ. Մակյանը։

Դահլիճում ներկա «Սասնա ծռերի» աջակիցների  կողմից  դատարանի այս որոշումը վատ ընդունվեց։

Դատարանը հայտարարեց ընդմիջում։ Սակայն հաշվի առնելով,  որ «Սասնա ծռերի» աջակիցները հրաժարվում են լքել դատական նիստերի դահլիճը, դատավոր Մակյանը հատարարեց, որ դատարանը որոշում է կայացրեց հետաձգել այսօրվա դատական նիստը։Վ. Եղիազարյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}