20:44 06/02/2019

«Տնտեսական հեղափոխության» մասին խոսող իշխանությունը հանրության դատին է հանձնել խիստ հակահեղափոխական ծրագիր. Թևանյան

«Կառավարությունը ներկայացրել է իր 59 էջանոց գործունեության ծրագիրը: Դատելով ներկայացված տեքստից՝ «տնտեսական հեղափոխության» մասին խոսող իշխանությունը հանրության դատին է հանձնել խիստ հակահեղափոխական ծրագիր»,-իր Ֆեյսբուքի էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը և բացատրել թե ինչու.

«1.Գրեթե չկան մակրոտնտեսական թիրախային թվեր (գործազրկության մակարդակ, աղքատության մակարդակ, ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ տեմպերի տոկոսային գոնե մոտավոր թվեր, մեկ շնչին ընկնող եկամուտների չափ, ՀՆԱ/հարկեր հարաբերակցություն և այլն), այսինքն՝ գրեթե չկան կոնկրետ չափելի ցուցանիշներ, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել, թե արդյոք կատարվե՞լ են խոստումները, թե՞ ոչ:
Միակ քիչ թե շատ չափելի մակրոցուցանիշը, որը խոստացվել է ապահովել, տարեկան ՀՆԱ աճի միջին տեմպի առնվազն 5 տոկոսի ապահովման է, որն ամենևին էլ հեղափոխական ցուցանիշ չէ, քանզի նախորդ իշխանություններից այս իշխանությունը ստացել է տարեկան 7,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպ (2017թ.): Եթե «տնտեսական հեղափոխությունը» պետք է ՀՆԱ 5 տոկոսի թիրախային սահմանում աճ ապահովի, ապա դա հեղափություն չէ, մանավանդ որ դեֆլյատորը (տարեկան ինֆլյացիայի թիվը «մաքրելը») հաշվի առնելով ՀՆԱ իրական աճը կարող է նույնիկս զրոյական մակարդակի լինել, եթե տարեկան ՀՆԱ աճն արձանագրվի 5 տոկոսի սահմաններում:

2.Մշտապես ներգաղթից խոսող ու կառավարության անդամի շուրթերով մինչև 2050թ. 5 միլիոն բնակչության խոստացող կառավարության ծրագրում չկան դրան հասնելու ճանապարհային քարտեզն ու ամեն տարի ավահովվելիք ներգաղթի գոնե մոտավոր թվերը:

3.Հարաբերականորեն չափելի խոստումներից մեկը նշված է ծրագրի «ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բաժնում, ըստ որի՝ կառավարությունը խոստանում է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը և էապես նվազեցնել աղքատությունը: Սակայն կրկին նշված չէ, թե մինչև 2023 թվականը թիրախային ի՞նչ ցուցանիշներ պետք է ակնկալել: Եթե տարեց-տարի թվերը գոնե մոտավոր ներկայացված չեն, ապա մինչև 2023 թվականը կառավարոթյունն իրեն ապահովագրում է հաշվետվություն ներկայացնելուց՝ «սպասեք մինչև 2023 թվականը» տարբերակով, այսինքն՝ «էշ մի սատկի, գարուն կգա»:

4.Նույն տարբերակն է ընտրված մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելու խոստման մասով: Չկա ճանապարհային քարտեզ, չկան տարեկան ցուցանիշներ:

5. Փաստացի զրո պարտավորություն աղետի գոտու մասով: Ընտրվել է «առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին» անորոշ և ոչ մի առարկայական պարտավորություն չենթադրող ձևակերպումը:

6.Առողջապահական համակարգում խոսվել է ապահովագրական համակարգի ներդրման մասին, բայց չկա ժամկետային ցուցանիշ, թե երբ է այն նախատեսվում իրագործել, ինչ մեխանիզմներով և երբ համակարգում կավարտվի այդ գործընթացը:

7.Չկա որևէ պարտավորություն, թե ինչպիսի համամասնություն է ունենալու գիտությանն ու կրթությանն ուղղված գումարների չափը ՀՆԱ-ի համեմատ, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի՞ն է կառավարության ցանկությունների և իրական քայլերի համապատասխանությունը:

8. Հիմնականում երիտասարդներով համալրված իշխանական թիմը երկու պարբերություն է հատկացրել երիտասարդության թեմային ու կրկին կոնկրետ թվեր չկան, օրինակ՝ երիտասարդ ընտանիքների համար մատչելի հիպոթեքային վարկավորման կամ այլ ծրագրերի մասով:

9.«Մրցունակ, մասնակցային ու ներառական տնտեսության» մասին խոսող կառավարության ծրագրում բացակայում է գոնե տեսանելի ապագայում բորսայական համակարգերի ստեղծմանն ուղղված կոնկրետ քաղաքականության մասին միտքը: Կա ընդամենը նախադասություն, որտեղ խոսվում է կապիտալի շուկայի և ֆինանսական ինստիտուտների զարգացման մասին, բայց չկա կոնկրետություն:
Ներառական ու մասնակցային տնտեսությունը լավագույնս կարելի է զարգացնել բորսայական համակարգի ներդրմամբ: Նաև այդ ձևով է հնարավոր դրսից ու ներսից գումարներ ներգրավել: Այլապես ինչպե՞ս ներդրումներ բերել:
Ես հասկանում եմ, որ դա մեկ օրվա գործ չէ, բայց գոնե մտադրությունների ու արվելիք քայլերի մասին պետք է հայտարարել, որպեսզի ցանկությունը կենացի մակարդակի չմնա:
Աշխարհը ներառականության ու մասնակցային տնտեսության ավելի լավ ձև, քան բորսայական համակարգի նեդրումն ու արժեթղթերի ազատ առք ու վաճառքը դեռ չի հորինել:

10. Նախկինում բնակչության մատակարարվող հոսանքի ու գազի գնի իջեցում խոստացող ընդդիմադիրներն իշխանություն դառնալով «մոռացել» են իրենց նախկին հայտարարությունների մասին:

11. Խոստացվել է, որ մինչև 2023թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Բայց տարեկան կտրվածքով չկա կոնկրետ խոստում, որպեսզի հինգ տարի հնարավոր լինի խուսափել կոնկրետ հարցադրումներից ու դրանց պատասխանելու պարտավորությունից:

12. «Թավշյա հեղափոխությունը» որպես բրենդ ներկայացնող ու այդ բրենդի հիման վրա տուրիստական բում կանխատեսող կառավարությունը չի ներկայացրել ոչ մի թիվ, թե տարեկան կտրվածքով որքա՞ն է նախատեսում տուրիստների աճի տեմպը և ի՞նչ քայլեր է ձեռնարկում համապատասխան ենթակառուցվածքներ ու տուրիզմ խրախուսող քայլեր ապահովելու ուղղությամբ (ասենք փոքր ու մատչելի գնով հյուրանոցների կառուցման խրախուսում, տուրիստական փաթեթների կոոպերացիա Վրաստանի հետ, մեր դեսպանատների համապատասխան աշխատանք, գովազդային արշավ և այլն):

13. Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի բարձրացման:Շարունակաբար ավելացվելու է ակցիզային հարկը: Սա նշանակում է ուղղակիորեն հարկել սպառողին ու նպաստել գների աճին: Աղքատության ներկա մակարդակը հաշվի առնելով՝ սա ուղղակիորեն հակասում է աղքատության նվազեցմանն ուղղված կառավարության խոստմանը, քանզի անուղղակի հարկի հիմնական բեռը կընկնի ցածր եկամուտ ունեցող սպառողների վրա:

14. Խոստացվել է եկամտահարկի համահարթեցում՝ անկախ եկամտի չափից, ինչը մեր կարծիքով արդարության սկզբունքի խախտում է և համեմատաբար քիչ եկամուտ ունեցողների դեմ արվող քայլ: Ճիշտը՝ պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրումն է: Համահարթեցումը համամասնական հարկման ռեժիմ է ենթադրում, որը ցածր եկամուտ ունեցողների համար անհամաչափ բեռ է: Պետք է գործի՝ եռաստիճան սանդղակ, որպեսզի ցածր եկամուտ ունեցողները նույն տոկոսային համամասնությամբ հարկային բեռ չունենան, ինչ բարձր եկամուտ ունեցողները: Մյուս կողմից՝ ճիշտ եմ համարում կառավարության մտադրությունը աստիճանաբար իջեցնել եկամտահարկի դրույքաչափերը:
Պրոգրեսիվ հարկման համակարգի ներդրումը, իհարկե, վիճելի հարց է, սակայն անցումային կամ կայացող տնտեսությամբ երկրների փորձը ցույց է տալիս, որ ճիշտը ուղղակի հարկերի, մասնավորապես՝ եկամտահարկի պրոգրեսիվ համակարգի ներդրումն է:

Սրանք կառավարության ծրագրի վերաբերյալ նախնական գնահատականներն ու դիտարկումներն էին: Հետագայում դեռ շատ առիթներ կլինեն ավելի դետալային անդրադառնալու դրա առանձին կետերին ու դրույթներին»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:41
300 նոր ավտոբուսները նախատեսված կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար. Մարության
«100 նոր միկրոավտոբուսները, ինչպես նաև 200 ավտոբուսները, որոնք ծրագրվում է գնել, նախատեսված կլինեն սահմանափակ հնարավորություններ ունեցող...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քոչինյան 15 հասցեում մինչև 15 հարկանոց բնակելի շենք կկառուցվի
«Առաջարկում ենք Քոչինյան 15 հասցեում գտնվող 11 հազար 149 քմ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերական ընդերքօգտագործման հողերի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ-ում ԵՄ դեսպանը տեսել է թշնամու հարձակումից վնասված Ղազանչեցոց եկեղեցին, մշակույթի տունն ու մեծագույն ցավ ապրել
Մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են անում Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նրանք պահանջում են՝ կոնկրետ գործողություններ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի...
Աղբյուր` Panorama.am
12:03
Երևանում 15 մլն դոլար արժեցող նոր հիվանդանոց կկառուցվի
«Առաջարկում ենք Հրաչյա Ներսիսյանի 10 հասցեով գտնվող հողային տարածքի նպատակային նշանակությունը փոխել»,- Երևանի ավագանու այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
11:56
Նեբենզյան խոսել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ քննարկման մասին
Քննարկումներ են գնացել այն մասին, թե որ կառույցը և ինչպես է վերահսկվելու ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը:...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ucom-ի ցանցում առկա խնդիրը եվրոպական ուղղության օպերատորի մոտ խոտանի հետևանք է
Ucom ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
11:43
Շարմազանով. Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի
Երեկ երկրում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ինտենսիվ քննարկումների օր էր։ Նախ, վարչապետի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
11:39
Հայոց սահմանը պահող նորօրյա հերոսները
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է ռազմաճակատում մարտնչող նորօրյա հերոսներին։ «Նորօրյա հերոսներ Անշուշտ այս պատերազմի արդյունքների...
Աղբյուր` Panorama.am
11:39
Արա Զոհրաբյան. Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ դեմ է զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն։ «Ես, որպես...
Աղբյուր` Panorama.am
11:34
49 մլն 201 հազար 700 դրամ՝ Երևանում կայանատեղիների կառուցմանը
Մեկ րոպե լռությամբ մեկնարկեց Երևանի ավագանու նիստը։ Նիստին գրանցվել է ավագանու 36 անդամ,  օրակարգում կա ութ հարց, որոնցից մեկը,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Հայոց պետականության պաշտպանները
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հրապարակել է առաջին գծում  կռվող  զինվորների և կին զինծառայողների լուսանկարները: Հայոց...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը հենց նոր ճանաչեց Արցախի Հանրապետությունը: Այդ մասին «Դիզակ թերթ»-ին տեղեկացրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ucom. Ֆիքսված ինտերնետի հասանելիության հետ կապված կան որոշ խնդիրներ
Ucom ընկերությունից հայտնում են, որ այս պահին ինտերնետի ընդհանուր տեխնիկական խնդիր նկատվում է, մասնագետներն աշխատում են կարգավորման ուղղությամբ։...
Աղբյուր` Panorama.am
10:57
Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանցիների գործողությունների մասին. Չենք ընդունում գլխատելը
Իրանը չի ընդունում գլխատումը, քաղաքների ռմբակոծումն ու անմեղ մարդկանց զոհվելը: Իրանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ասուլիսում ասել...
Աղբյուր` Panorama.am
10:43
ԱՄՆ Պետդեպը չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպման վերաբերյալ լուրը
ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանել երկուշաբթի ԶԼՄ-ներով հրապարակված լուրը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին հոկտեմբերի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
10:37
ՊՆ. Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային...
Աղբյուր` Panorama.am
10:34
«Ռազմինֆո». Հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել
Razm.Info մասնագիտացված կայքը գրում է. «Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներ:...
Աղբյուր` Panorama.am
10:33
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության հարցը
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
10:30
Իշխան Սաղաթելյան. Մենք պետք է հաղթենք, սա մեր պետության գոյության հարցն է
«Դաշնակացության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը»,- տեսանյութում ասում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան...
Աղբյուր` Panorama.am
10:29
Վարդան Ոսկանյան. Իրանում ակտիվացել են հակաիրանական և հակահայկական պանթյուրքական խմբերի «քնած» բջիջները
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՊՆ ներկայացուցիչ. ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության...
Աղբյուր` Panorama.am
01:26
Ադրբեջանի վայրագությունները հետևանք են միջազգային մարդու իրավունքների կառույցների՝ Արցախ չայցելելու
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյբուքյան պաշտոնական էջում  Արման Թաթոյանը բարձրացրել է այն հարցը, որ միջազգային մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
23:49
ՊԲ հակաօդային պաշտպանությունը խոցել է թշնամական 5 անօդաչու թռչող սարք
Արցախի Հանարպետության Պաշտպանության Բանակը հայտնում է, որ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
23:41
Լևոն Արոնյան. Իմ երկիրը հարձակման տակ է, անհրաժեշտության դեպքում կմիանամ բանակին
«Իմ հայրենիքը հարձակման է ենթարկվել։ Ես կմիանամ մեր բանակին, եթե անհրաժեշտ լինի»,- Chess24 պարբերականին տված հարցազրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
23:17
Ավերիչ ու մահաբեր փոթորիկ Թուրքիայում
Թուրքական Անթալիա քաղաքում փոթորիկը տանիքներ է քշում, շուռ է տալիս կանգառներ ու ծառեր տապալում։ Ավերվել է մզկիթներից մեկի մինարեն։ ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Որդեկորույս մոր պահանջը Փաշինյանին. «Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից»
«Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.  «Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը:...
Աղբյուր` Panorama.am
22:56
Արցախի նախագահի խոսնակ. Իշխանաձորի հատվածում շարունակվել են ծանր մարտերը
Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում (Իշխանաձորի հատվածում) շարունակվել են ծանր մարտերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:50
Արցախի ՄԻՊ-ը եվրոպացի դիվանգետներին ահազանգել է Արցախում համաճարակային աղետի ու ադրբեջանցիների կողմից դիակապտության դեպքերի մասին
Հայաստանում հավատարմագրված դեսպաների հետ Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները, մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են Երևանում։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}