Առողջություն 13:21 07/02/2019 Հայաստան

Արդարադատությունը առողջության համար

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Առողջության բանաձևը շատ ավելի խրթին ու տարողունակ է, քան արդարդատության նկարագրությունը։ Ու եթե արդարադատության պահանջը, անկախ նրա ինչ ու ինչպիսին ընկալումից, յուրաքանչյուրը կրում է իր ներսում՝ որպես բնական պահանջ, ապա առողջությանը պիտի սովորեցնել մարդուն։ Ու ոչ միայն սովորեցնել, այլև՝ տալ։

Հենց հունվարի 24-ին ես նամակով դիմել էի Առողջապահության նախարարություն չարորակ ուռուցքների անվճար վիրաբուժությունների մասով։ Ի թիվս՝ որքան հիվանդ կա, ինչ արժեն վիրահատությունները, որքան գումար է կազմում, ու որքան է հատկացված... կար վերջին մի հարց ևս, թե՝ «ինչ միջոցներով է պատրաստվում ԱՆ-ն այն լուծել»։ Պատասխանից պարզվեց, որ նախարարությունը որևէ նոր օրենք կամ հրաման չի ընդունել ու արձակել, և խոսքը գնում է վիրահատությունների պետպատվերի քանակի մեծացման մասին։

Ու մինչ հանրությունը ուրախանում էր (ես էլ իր հետ) ֆինանսական առատաձեռնությամբ ու հրաշքով, պարզվեց՝  վիրահատություններին առանձնացված բյուջեն այս պահին ի զորու չէ լուծելու հանրապետությունում ԲՈԼՈՐ հիվանդների կարիքները ու խնդիրները։  Կարծում եմ՝ դա պետք էր առաջնահերթ հայտնել։ Որովհետև առողջության հույսը, որ կարող է փոխարինվել միայն ջանքի՝ թեկուզև օբյեկտիվորեն պակաս ֆինանսների պատճառով, հաստատ հարված է ոչ միայն հիվանդին, այլև հարազատներին, որ ԱՆ հայտարարությունից հետո, ինչ խոսք, ոգևորված էին։

700 միլիոն դրամ՝ այսքանով է ավելացել վիրահատությունների ֆոնդը։ 10 կամ մի քիչ տոնածառ...

Ու լրատվամիջոցը չէ, որ պիտի դիմեր ԱՆ ու հաշվարկներ աներ՝ արդյոք այս գումարը  կհերիքի ԲՈԼՈՐ՝ վիրահատության կարիք ունեցողներին վիրահատելու։

Պատասխանը գիտեք՝ վիրահատությունները ըստ առաջնահերթությունների։ 

Այնուհետև հայտարարվեց իշեմիկ ինսուլտի անվճար բուժման ծրագրի մասին, ինչը կրկին ընդունվեց սրտաբացությամբ։ Ու կրկին պարզվեց, որ հաշվարկները չեն համապատասխանում իրավիճակին, իսկ ցանկությունները՝ իրողությանը։

Ու այն, որ կլինիկաներում արդեն բժիշկները խնդիրներ ունեն, հիվանդները՝ չկատարվող պահանջներ, խոսում է մի բանի մասին՝ նրանց հետ ազնիվ չեն եղել։ Ու դեռ տարվա սկիզբն է։

«Ո՞վ պետք է որոշեր հիվանդանոցների հնարավորությունները, ո՞վ պետք է հաշվարկեր հիվանդների քանակը, հոսքը, մենք դարձել ենք ընդամենը կատարող, ումից պահանջում են, որ պետք է աշխատել այսպես։ Մենք կատարող չենք, մենք մեր մասնագիտության տերն ենք և մեր երկրի տերն էլ ենք»։ 

Ես էլ չէի ուզենա վատ միտում տեսնել բարձրակոչ հայտարարության մեջ, բայց՝ խնդիրները, ուղիները, ելքերը չքննարկելն ու չմանրամասնելը ցույց է տալիս առնվազն երկու բան։

Կամ՝  գովասանքի կարիք կար այս հայտարարությամբ։ 
Կամ՝ ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային մոտեցում էր։

Ի դեպ, կառավարության ծրագիրը կարդալիս նույն բանն է նկատվում. հայտարարություն՝ առանց նշելու ուղիները, միջոցները, հնարավոր ելքերը,  առանց հասկանալու հնարավոր ու պարտադիր սխալանքները, թույլ տեղերը։

Թե մի տեղ պետք էր հաշվի առնել առաջնահերթությունները՝ կառավարության ծրագիրն էր, որպեսզի ֆինանսական բաշխումը և կատարման միջոցները և ձևերը ճիշտ գնահատվեին։

Իսկ այսպես՝ թող բոլորը առողջ լինեն, թող կատարվի լավը... Բայց ինչպե՞ս՝ չկա։
Չասել մարդկանց, որ իրենց անպայմանորեն չեն անվճար վիրահատելու, որ կան «առաջնահերթություններ»՝ անարդար է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:57
Մերկելը դուրս է եկել ինքնամեկուսացումից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դուրս է եկել ինքնամեկուսացումից և վերադարձել իր աշխատանքի վայր։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
14:55
Կարանտինը խախտած առաջին չորս կորոնավիրուսով հիվանդները կտուգանվեն Մոսկվայում
«Ուրբաթ օրն առաջին անգամ Մոսկվայում կտուգանվեն  տանը բուժման պայմանները խախտած կորոնավիրոսով հիվանդները», -Ինտերֆաքս-ին հայտնել...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արցախի ՄԻՊ. Արձանագրվել են որոշ օրենսդրական ու իրավակիրառական հիմնախնդիրներ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների վերաբերյալ։ ԱՀ Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
14:51
Իրանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2715 նոր դեպք. Ria.ru
Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 53,183-ի, մահացել է 3,294 մարդ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:42
Կորոնավիրուսից մահացել է իտալացի լեգենդար դիզայներ Սերջիո Ռոսսին
84 տարեկան հասակում կորոնավիրուսից վարակվելուց հետո մահացել է իտալացի հանրահայտ դիզայներ Սերջիո Ռոսսին։ Այս մասին գրում է Vogue-ը։ Մի քանի...
Աղբյուր` Panorama.am
14:31
Իսրայելական ոստիկանությունը Երուսաղեմում ձերբակալել է Պաղեստինի նախարարին
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Երուսաղեմի հարցերով Պաղեստինի նախարար Ֆադի ալ-Հադմիին: Այս մասին գրում է regionmonitor-ը։ Նրան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 43-ով՝ դառնալով 443
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի նոր 43 դեպք՝ դառնալով 443։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ Նախարարների կաբինետի...
Աղբյուր` Panorama.am
14:22
ՀՀ ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում նոր ջերմաչափ է տեղադրվել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր...
Աղբյուր` Panorama.am
14:19
Քաղաքացին առավոտից չի կարողանում կապվել Երևանի քաղաքապետարանի թեժ գծին
«Դուք այս օրերին չեք աշխատում, բայց նույն ժամանակահատվածում Ձեր դիմումների հիման վրա ԴԱՀԿ-ն շարունակում է բռնագանձումներ իրականացնել (քերենք, քերենք մինչև վերջ․․)»։
Աղբյուր` Panorama.am
14:17
ՏԶՆԿ. 2020Թ.-ի տնտեսության զարգացումները եվ ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020թ.-ին տնտեսության զարգացումներին և ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Աջակցության ծրագրի առաջին շահառուները հաջորդ շաբաթ արդեն բանկերից վարկեր կստանան. նախարար
«Իրավիճակն իրոք սովորական չէ, այն արտակարգ է բոլորի համար։ Մենք հուսով ենք, որ մասնավոր հատվածում թե վարձակալը և թե վարձատուն փոխադարձաբար...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հնդկաստանում կարանտինի ժամանակ ծնված երկվորյակներին անվանել են Կովիդ և Կորոնա
Հնդկական Չխատիսգար նահանգում կարանտինի ժամանակ ծնված երկվորյակներին անվանել են ի պատիվ նոր կորոնավիրուսի։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
13:56
Գերմանիայում զոհերի թիվն աճել է 7 անգամ` հասնելով 1017 մարդու․ Euronews
Ռոբերտ Կոխի անվան վիրուսալոգիայի ինստիտուտի աշխատակիցները հայտնում են, որ ապրիլի 3-ի դրությամբ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Մայր Աթոռի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալաուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է...
Աղբյուր` Panorama.am
13:36
Մեքսիկան դադարեցրել է Corona գարեջրի արտադրությունը
Մեքսիկական Grupo Modelo ընկերությունը դադարեցնում է Corona գարեջրի արտադրությունն ու արտահանումը: Գազետա.ռու կայքը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մարուքյան. Մեծ ռեսուրսներ, փողեր են այստեղ ծախսվում, որով փորձում են վարկաբեկել մարդկանց
«Երկրում ամեն ինչ կանգնած է, ոչ մի աշխատանք չկա, ոչ մի բան չի գործում, բայց մի բան կա, որ անդադար գործում է, որ այդպես գնա, չի էլ...
Աղբյուր` Panorama.am
13:24
Գյումրիում բռնության ենթարկված աղջկան տեսակցելու էր գնացել նրա եղբայրը
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի լուսանկար ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
13:12
Դատախազություն. 14 քրեական գործ՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների փաստով
Ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից առերևույթ բաժանելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներով
Աղբյուր` Panorama.am
13:03
Երևանի ավագանու իշխանական անդամը ծաղրում է Թբիլիսիի քաղաքային իշխանությունների գործողությունները
Հարևան երկիրի մայրաքաղաքի փողոցներում իրականցվող ախտահանման աշխատանքները կարծես նահնարմար վիճակում են դրել Երևանի ավագանու իշխանական անդամին։...
Աղբյուր` Panorama.am
12:56
ԵԽԽՎ զեկուցողը Իսպանիային և Թուրքիային կոչ է անում քաղաքական գործիչներին ներառել կորոնավիրուսով պայմանավորված վաղաժամկետ ազատման մեջ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում լատվիացի պատգամավոր Բորիս Չիլևիչսն իր  «Պե՞տք է արդյոք քաղաքական գործիչները...
Աղբյուր` Panorama.am
12:51
Քիմ Քարդաշյանը հոգնել է տուն մաքրելուց և կերակուր պատրաստելուց
«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից և ձեռնարկատեր Կիմ Քարդաշյան-Ուեսթը տրտնջում է կորոնավիրուսային համաճարակի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
12:45
ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն ընդունեցին փաստաթուղթ ՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ համագործակցության մասին
«ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները հինգշաբթի օրը կայացած տեսախորհրդակցության ընթացքում ընդունեցին փաստաթուղթ ՝ կապված Ուկրաինայի և...
Աղբյուր` Panorama.am
12:42
Այս տարի 10,000 ֆերմեր կօգտվի 60 մլրդից ավելի գյուղատնտեսական վարկից, որի տոկոսագումարը կվճարի պետությունը. Խաչատրյան
«Այսօր քաղաքացիներին աջակցելու չորս տնտեսական միջոցառումներ են իրականացվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արևմուտքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ էր արտահայտվել պատժամիջոցներից հրաժարվելու Ռուսաստանի առաջարկությանը
«Արևմտյան մի շարք երկրների կողմից միակողմանի պատժամիջոցները մեղմելու առաջարկի մերժումը կբարդացնի կորոնավիրուսի համաճարակին  ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
12:27
Ավելի քան կես միլիոն լոնդոնցիներ կարող են վարակված լինել կորոնավիրուսով. «ՏԱՍՍ»
Լոնդոնի մոտ 600 հազար բնակիչ կարող է արդեն իսկ վարակված լինել նոր կորոնավիրուսային վարակով, մինչդեռ բրիտանական մայրաքաղաքում պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
12:25
«ՕՊԵԿ+» հանդիպումը կարող է հաջորդ շաբաթ անցկացվել
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը պատրաստվում է «ՕՊԵԿ+» ձևաչափով բանակցություններ վարել, որը կարող է տեղի ունենալ գալիք...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բուժհաստատությունների աշխատակիցների տեղափոխումը կիրականացվի ավտոբուսներով
ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Մալայզիայի կառավարությունը կանանց խորհուրդ է տվել ամուսիններին «չձանձրացնել»՝ մեկուսացման ժամանակ, ապա ներողություն խնդրել
Մալայզիայի կառավարությունը ստիպված եղավ ներողություն խնդրել այն բանից հետո, երբ Կանանց Զարգացման դեպարտամենտը հրապարակեց մի շարք սեքսիստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}