Մշակույթ 19:55 07/02/2019 Հայաստան

Անգլիական երաժշտական գործակալության նախաձեռնությամբ Ֆիլհարմոնիկը ձայնագրել է Խաչատրյան և Չայկովսկի

Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը, մինչ 2019թ.-ի առաջին համերգը, անգլիական հեղինակավոր Wright Music Management-ի նախաձեռնությամբ, ձայնագրել է Չայկովսկու թիվ 6 «Պաթետիկական»  և Արամ Խաչատրյանի թիվ 2 մեծակտավ սիմֆոնիաները: Ձայնագրությունը կատարվել է հայտնի շվեդական BIS ընկերության հնչունային ռեժիսոր՝ Յենս Բրաունի կողմից: Նվագախմբից հայտնում են, որ այս սիմֆոնիաները ՀԱՖՆ-ի կատարմամբ կարելի է ունկնդրել փետրվարի 11-ին և 14-ին ծրագրված համերգներին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ինչպես ձայնագրությունների ժամանակ, այնպես էլ համերգներին դիրիժորական վահանակի մոտ է ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ՝ Էդուարդ Թոփչյանը: Երկու համերգներն էլ կտեսագրվեն իսպանական DAKAPP ընկերության կողմից և խմբագրական աշխատանքներից հետո կցուցադրվեն հանրահայտ Medici երաժշտական հեռուստաալիքով:

Չայկովսկու և Խաչատրյանի վերը նշված սիմֆոնիաների ձայնագրությունը և տեսագրությունը մեծ իրադարձություն են ՀԱՖՆ-ի և ողջ հայկական ու համաշխարհային  դասական կատարողական արվեստի համար: Ամբողջ աշխարհում Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի կատարողական վարպետությամբ դատում են նվագախմբի որակի մասին: Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի ձայնագրությունը հայկական և համաշխարհային երաժշտական պատմության համար այնքանով է կարևոր, որ երկար տարիների ընդմիջումից հետո այժմ ունենք այս սիմֆոնիայի որակյալ թվային ձայնագրությունը՝ կատարված Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից: Սա նաև կարևոր առիթ է հանրահռչակելու Արամ Խաչատրյանի երաժշտությունը և Հայաստանի դասական կատարողական արվեստը՝ ի դեմս ՀԱՖՆ-ի:  Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան շատ կարևոր տեղ է զբաղեցնում կոմպոզիտորի երաժշտական ժառանգության մեջ: Այն գրվել է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին և արտացոլում է այդ բարդ ժամանակաշրջանի մարդկանց խոհերը, ապրումներն ու հաղթանակի հանդեպ հավատը, այն ներծծված է իրական մարդասիրությամբ: Այս ստեղծագործությունը հերոսական և հայրենասիրական  ժանրի վառ օրինակ է: Խաչատրյանը նվագախմբի կազմում ընդգրկել է նաև զանգեր, որի շնորհիվ երաժշտական գրականության մեջ այն անվանում են նաև «Ղողանջներով սիմֆոնիա»:

Փետրվարի 11-ին Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայից բացի կհնչեն նաև Չայկովսկու Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար: Համերգի մենակատարն է թավջութակահարուհի Անաստասիա Կոբեկինան։ 

Փետրվարի 14 –ին  հնչելու է Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան և Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար: Մենակատարներն են ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և թավջութակահարուհի  Անաստասիա Կոբեկինան: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:48
Մարկ Քաթս. Իդլիբում մղձավանջը ավելի է վատանում
Սիրիայի Իդլիբ քաղաքում մղձավանջն ավելի ու ավելի է վատանում։  Նման հայտարարություն է  տարածել ՄԱԿ տարածաշրջանային հումանիտար ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:45
38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանությունից հայտնում են՝ որպես անհայտ կորած որոնվում է 38-ամյա Կարինե Չիմանյանը։ Նրա գտնվելու մասին տեղեկություն ունեցող քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
18:32
«Քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա». պարզաբանում
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել այն տեղեկությունների առնչությամբ՝ թե «ծառայությունում...
Աղբյուր` Panorama.am
18:18
Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու, որի անունը, սակայն, չի հրապարակվում:...
Աղբյուր` Panorama.am
18:09
ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը
Սահմանադրական դատարանի՝ աշխատակարգային որոշմամբ   կասեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Քրիստինա Ագիլերան ընկել է բեմի վրա
Սանկտ Պետերբուրգ Սառցե պալատում ելույթի ժամանակ ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան ընկել է աստիճաններով իջնելիս։ mk.ru –ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:02
Լևոն Երանոսյանի՝ ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Աննա Նաղդալյան. Թյուր են պատկերացումները, որ խաղաղության համար Հայաստանը պատրաստ կլինի միակողմանի զիջումների
«Հայաստանը երբևէ չի հրաժարվում որևէ գործընթացից, որն ուղղված է ռիսկերի նվազեցմանն ու դրանց կանխարգելմանը։ Մեզ համար կարևոր չէ այդ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման...
Աղբյուր` Panorama.am
17:46
Վաղը տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը
Վաղը՝ հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Նաիրա Զոհրաբյան. Տուժողի իրավահաջորդները պետք է ներգրավված լինեն ներման գործընթացում
Ներման խնդրագրի քննարկման ժամանակ տուժողի և նրանց իրավահաջորդի իրավունքները պետք է պաշտպանվեն։ Նման  փոփոխություն են առաջարկել...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մահացել է Ռոբերտ Մորգենթաուն՝ Հենրի Մորգենթաուի թոռը
Հուլիսի 21-ին, կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն (1919 – 2019 թթ.)՝ Առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հրահանգ են ստացել դատավորներին ճնշելու քննարկումներ անել. Պասկևիչյան
«Հայաստանում խոսքն ու մամուլը միշտ են ազատ եղել, բոլոր ժամանակներում։ Հայաստանում ազատ չի բովանդակությունը»,- այսօր «Ծառայու՞մ...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՀՀ ԶՈՒ ծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին
Օգոստոսի 3-ից 17-ը «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային...
Աղբյուր` Panorama.am
16:47
Մանվել Գրիգորյանի կին. Այդպես է հարմար
«Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել այդ ժամանակահատվածում»,- լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱԳՆ խոսնակ. Հայաստանը չի գնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մյուսով՝ բանակցում
Փոքր սրացումները չհաշված, մենք առաջնագծում հիմնականում ունենք ստաբիլ վիճակ։ Այս մասին հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Օրբելի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Խաբարովսկում հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում հրդեհ է բռնկվել վրանային ճամբարում։ Դրա հետևանքով զոհվել է 4 մարդ։ Գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Արարատյան Հայրապետական թեմն արձագանքում է ասորական եկեղեցու վերաբերյալ բաց նամակին
Արարատյան Հայրապետական թեմից արձագանքում են Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու հետ կապված՝ Հայաստանում ասորական համայնքի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Գումարը վերցնելու պահին բռնվել է Շիրակի մարզպետարանի սոցապ բաժնի տեսուչը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
15:48
Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին
ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանից...
Աղբյուր` Panorama.am
15:35
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Նա պաշտոնը կստանձնի հուլիսի 24-ին։
Աղբյուր` Panorama.am
15:21
Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում
Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ցանցի վերազինման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին: Այժմ նաև Ջրվեժ, Վարդաշեն, Ջրաշեն և...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ճապոնիայում ներկայացրել են Տոկիո-2020-ի ռոբոտ-թալիսմաններին
Տոկիոյում կայացել է 2020 թվականին նախատեսված ամառային Օլիմպիական խաղերի ու Պարալիմպիկ խաղերի խորհրդանիշ-ռոբոտների շնորհանդեսը: Թալիսմանների...
Աղբյուր` Panorama.am
14:54
Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության...
Աղբյուր` Panorama.am
14:51
Մահացել է Բոնդիանայի՝ ծագումով հայ աստղը
Ամերիկյան կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան Դեվիդ Հեդիսոնը մահացել է հուլիսի 18-ին՝ 92 տարեկան հասակում։ Rg.ru-ն Variety-ն հղում...
Աղբյուր` Panorama.am
14:42
Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
Մոսկվայի քաղաքային  դատարանը մինչև հոկտեմբերի 28-ը երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերի որոշակի...
Աղբյուր` Panorama.am
14:36
«Տիկնայք և պարոնայք գեներալներ»-ի հետքերով
Աղվան Պողոսյանն իր Ֆեյսբուքի էջում գրում է.«Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ, իր ելույթում ասել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:29
Սերֆինգային նորամուտ` Ցուրիգասակի լողափում
Խաղերի Կազմկոմիտեն և Սերֆինգի Միջազգային Ասոցիացիան հուլիսի 18-21-ը կազմակերպել են չորսօրյա փորձնական մրցաշար: Ընդհանուր առմամբ սերֆինգի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի գործողություններին: Նախարարը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Աշխատավարձերի համաչափ բարձրացում. «Լույս»-ը նախագիծ է ներկայացրել
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետին է ներկայացրել աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացման առաջարկը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}