Հասարակություն 14:23 08/02/2019 Հայաստան

Քաղաքացիները Փաշինյանին հրավիրում են իրենց մեքենաներով շրջել քաղաքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երթևեկության ու վթարների հետևանքով հունվարին զոհերի թվի նվազման հիման վրա արված լավատեսական ու հուսադրող գրառման հետ բազմաթիվ օգտատերեր իրենց անհամաձայնությունը հայտնեցին։

Բանն այն է, որ կառավարության ղեկավարը համեմատել էր այս տարվա հունվարին ու նախորդ տարվա հունվարին ՃՏՊ հետևանքով զոհերի թիվը, նշել էր, այս տարի ավելի քիչ մարդ է զոհվել։
«ՃՏՊ-ների և դրանց հետևանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին:
Եվ այս առումով դինամիկան հուսադրող է»,-գրել էր նա։

Ավելի վաղ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում  թվեր էր հրապարակել, ըստ որի. «Նախորդ տարվա հունվարին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 37 մարդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 21, այսինքն 16-ով պակաս»։

Նա նշել է, որ միաժամանակ ավելացել են հայտնաբերված ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների թիվը, ինչպես նաև կազմվել է  4900-ով ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Ոչ թե հուսադրող է, այլ խիստ մտահոգիչ։ Փաշինյանի  կարծիքին հակադրվեց Վազգեն Թորոսյանը, ով շահագրգիռ է ու ամեն կերպ պայքարում է հանուն կանոնակարգված երթևեկության։ Նա իր կարծիքը թողել է նաև գրառման ներքո։

«Ընդհանրապես  հուսադրող չի, պարոն վարչապետ: Տեսեք, դուք միայն հունվար ամսվանն եք նայում: Եկեք՝ տարվա կտրվածքով նայենք: 2018-ին ունեցել ենք մահվան ելքով 220 վթար: Իսկ 2017-ին այդ թիվը 176 էր: Դա զոհերով վթարների քանակն է: Բայց քանի որ ամեն վթարի ժամանակ կարող է մեկից ավելի մարդ զոհվել՝ նայեցի կոնկրտ զոհերի քանակին: Ուրեմն 2016-ին ունեցել ենք 267 զոհ: 2017-ին՝ 279, իսկ 2018-ին ունեցել ենք 343 զոհ: Դինամիկան առավել քան մտահոգիչ է»,-Panorama.am-ի հետ զրույցում կրկնեց գրառման ներքո թողած մեկնաբանությունը։

Որ վթարների թիվն ավելացել է, փաստում են նաև ԱՊՊԱ-ի վերաբերյալ թվերը։ Վազգեն Թորոսյանի ներկայացրած տվյալների համաձայն, մեքենաների թիվը ըստ ԱՊՊԱ պայմանագրերի քանակի աճել է ընդամենը 2.1 տոկոսով: Իսկ վթարների դինամիկան(նույն ԱՊՊԱ բազայով) հետևյալն է եղել.

2018թ 1-ին եռամսյակում՝ 2017-ի  1-ին եռամսյակի համեմատ 8 տոկոս նվազում(ինչը պայմանավորված է փողոցների փակ լինելու հետևանքով երթևեկության պասիվացմամբ)
2018թ 2-րդ եռամսյակում՝ 31 տոկոս աճ
2018թ 3-րդ եռամսյակում՝ 25 տոկոս աճ
2018թ 4-րդ եռամսյակում՝ 14 տոկոս աճ։

Նա ընդգծում է, եթե օր լինի, որ վթար չլինի, դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է ու էլ վթարներ չեն լինելու։

«Ես հույս ունեի, որ վարչապետն էլ կանհանգստանար ու կոչ կաներ, որ այդպես չվարեն։ Բայց հակառակը եղավ, որովհետև բարեբախտաբար հունվարին զոհերը քիչ եղան։ Ես շատ կուզեմ, որ 2019-ի ընթացքում ընդհանրապես զոհեր չլինեն, բայց դինամիկան հասկանալու համար մի ամսվա կտրվածքով համեմատություն չեն անում»,-ասաց Վազգեն Թորոսյանը։

Նորմալ երթևեկության հաստատման գործում հետևողական քայլեր ձեռնարկող, ՃՈ-ի հետ հաճախ շփման մեջ գտնվող քաղաքացի Սերգեյ Ղահրամանյանն էլ համամիտ չէ հնչեցված գնահատակին, նշում է, որ կարևոր մի քանի փաստեր հաշվի չեն առնվել։ Նա ընդգծում է, որ հունվարին շատ քաղաքացիներ իրենց մեքենաներով հանրապետությունից բացակայել են, բացի այդ մի պահ մոդայիկ էր դարձել պետհամարանիշները փակելը, տեսախցիկներ վնասելու դեպքեր էին եղել։
Հաջորդ անհամաձայնությունը թեթև վնասվածքների մասով է, Ղահրամանյանի խոսքով, թեթև վնասվածքներ ստացածները չեն էլ դիմում բուժօգնություն ստանալու համար, հաճախ չեն էլ ընդգրկվում վիճակագրության մեջ։ Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ 2018-ի հունվարին 2017-ի հունվարի համեմատ զոհերի թիվը մոտ 200 տոկոսով ավելի մեծ է եղել։

«Պարոն Փաշինյան բայց միայն զոհերի քանակով երթևեկության վիճակը չեն գնահատում, հրավիրում եմ Ձեզ իմ մեքենայով շրջենք ու տեսնեք իրական իրավիճակը փողոցներում, Ձեզ սխալ տեղեկություն են տալիս։ Դինամիկան մտահոգիչ է։ Եթե համաձայնի պարոն վարչապետը, պատկերը տեսնելուց հետո հոգոց կհանի։ Կառավարական մեքենայի մեջ նրանք շատ բան չեն տեսնում։ Ես մի դեպք գիտեմ, որ նախորդ տարի կառավարական մեքենան մնացել է խցանման մեջ, նույնիսկ նրան չեն զիջել»,-նշեց Ղահրամյանը։

Ի դեպ, նա կարծում է, որ վատ երթևեկության պատճառն են նաև Փաշինյանի՝ բողոքի ակցիաների օրերին արած հայտարարությունները, ինչպես նաև վարչական համաներումը։ «Նրանք ներքին համոզմունք ունեն, որ կրկին համաներում է լինելու։ Հիմա տեսեք, տուգանված տաքսիստները պահանջում են քաղաքապետի հրաժարականը, որ իրենց նոր տուգանքները չեն ներում, հայտարարում են՝ բա մենք սրա՞ համար էինք պայքարել»,-նշում է նա՝ կոչ անելով իրավիճակի բարելավման համար ձեռնամուխ լինել խնդիրների համակարգային լուծմանը։

Փաշինյանի գրառման ներքո արված մեկնաբանություններից մի քանիսը ներկայացնում ենք առանց խմբագրման.

« Պարոն վարչապետ, կխնդրեի՝ մի 2 օր Շահ Աբասի նման դուրս գաք փողոց ու mystery drive անեք։ Հենց դա անեք, ամեն ինչն իր տեղը կընկնի։ Լավ կլինի՝ պարոն Օսիպյանի հետ միասին դա իրագործեք»։

«Ման արի, տես էլ որ բնագավառում կա առաջխաղացում դրանից էլ խոսա, խի չես ասում որ պետության պարտքը լավ տեմպերով աճումա, հայերը արտագաղթում այլ ազգեր են ներգաղթում, գողությունների քանակը կրկնապատկվել է, բոլոր երկիրը թալանածները իրենց գողացածը ազատ վայելում են(դրա հետ վարչապետը կապ չունի), թե չէ պատահարներից մի հոգի պակաս է մահացել, երեկ թատրոնում էինք, կիրակի խաշ ուտելու.....»։

«Ինչ կապ ունի դա, եթե նախորդ տարվա հունվարի համեմատ այս տարվա հունվարին վարորդները խայտառակ կանոնները խախտելով մեքենա են վարում ։
Կրթական համակարգի սայլն էլ կանգնած է նույն ճահճի մեջ ...
Իսկ հասարակական տրանսպորտով տեղաշարժվելն էլ հատկապես 18:00-19:00 խայտառակ  անտանելի է, դրա մասին չեմ խոսում, այստեղ էլ է սայլը մնացել ճահճում»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +9-ի
Փետրվարի 19-ի ցերեկը հանրապետության  առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
19:49
«Ես չեմ զղջում, որ գնացի Սիրիա»
Բրիտանուհին չորս տարի առաջ գնացել է Սիրիա և ամուսնացել ԻՊ գրոհայինի հետ։
Աղբյուր` Panorama.am
19:38
Քաղաքագետ. Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրվեր են, այլև՝ հնարավորություններ
Ալիևը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ «Մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է...
Աղբյուր` Panorama.am
19:26
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Մայդանի հաջորդ հնարավոր երկիրը
Արևմուտքը կարող է հաջորդ Մայդանը կազմակերպել Մոլդովայում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, «Комсомольской правде»-ին տված հարցազրուցում նման...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ
«Մեր ազգային գործիքները պրոպագանդելու կարիք կա։ Պատկերացրեք, հաջորդ տարի քամանչաներով անենք»։
Աղբյուր` Panorama.am
18:50
Մանկական նորաձևության շաբաթ՝ Փարիզում
Պոդիումին՝ երեխաներն են
Աղբյուր` Panorama.am
18:41
Պլանային ջրանջատում Զեյթունում փետրվարի 18-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Պատերազմի երեխաները
Հակամարտությունների գոտիներում ապրում է 420 միլիոն երեխա կամ Երկրի ամբողջ երեխաների 18 տոկոսը՚
Աղբյուր` Panorama.am
18:16
Պորտուգալիայում համընդհանուր գործադուլ է
Պորտուգալիայում աղբ հավաքող չկա, հիվանդանոցների անձնակազմերի զգալի մասը չեն գնացել աշխատանքի, հարյուրավոր վիրահատություններ հետաձգվել են....
Աղբյուր` Panorama.am
18:06
Ուրարտական հուշարձանը՝ աղբավայր
«Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից»
Աղբյուր` Panorama.am
17:52
Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության հարցում. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
17:46
Իրաքում ԻՊ գրոհայինները խաղաղ բնակիչների են առևանգել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի արևմուտքում Անբար նահանգում առևանգել են ութ խաղաղ բնակչի։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:33
Էդմոն Մարուքյանը ևս արձագանքում է
«Փորձ է արվում մի կողմից արատավորել իր ինքնուրույնությամբ ու ինքաբավությամբ իշխանությանը հանգիստ չտվող «Լուսավոր Հայաստանին», մյուս կողմից՝ թիրախավորել նախագահ Արմեն Սարգսյանին»։
Աղբյուր` Panorama.am
17:22
ՀՀ նախագահն այն գործիչներից է, ով մտածում է՝ ինչ դեր կարող է ունենալ երկիրը քաղցի հարցը հաղթահարելու գործում. Բիսլի
Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին
Աղբյուր` Panorama.am
17:17
Սուր շնչառական վարակներով հիվանդներից գերակշիռ մասը շարունակվում է բաժին ընկնել երեխաներին
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը  շարունակվում է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Բոհեմ» թատրոնը հանդիսատես-թատրոն կապի սերտացման նպատակով կայք է ստեղծել
«Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է»,- ասում է թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը։
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանի ուղիղ հանձնարարականն Անանյանին
«Մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը համագործակցում է հայաստանյան կուսակցություններից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Սուրբ Սարգսի տոնը՝ մայրաքաղաքում
Երևանի Ս.Սարգիս եկեղեցուց այսօր մեկնարկել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները: Մաշտոցի անվան հին ձեռագրերի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հարսնացուներ «փախցնելու» հաճախակի դեպքեր՝ Ախալքալաքում
Վրաստանում 2004 թվականից սկած այս հանցագործության համար պատիժը աստիճանաբար խստացվել է:
Աղբյուր` Panorama.am
15:46
Կասպյան գավաթ մրցաշարում Արման Միքայելյանը կես միավորով է զիջում առաջատարներին
Իրանում շարունակվում է Կասպյան գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ, այդ թվում`7 գրոսմայստեր: Մրցաշարում...
Աղբյուր` Panorama.am
15:31
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները (լրացված)
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մյունխենյան 55-րդ անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:20
«Աստղային պատերազմների» նոր մասի նկարահանումներն ավարտված են
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտարարել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր՝ 9-րդ մասի ավարտի մասին։ kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել Կերչի նեղուցի միջադեպի հետևանքով Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հոլանդիայի իշխանությունները դեմ են, որ հոլանդական դպրոցներում թուրքերենի դասընթացներ անցկացվեն
Թուրքիայի իշխանությունները մեծապես անհանգստացած են, որ եվրոպական երկրներում ապրող թուրքական համայնքը ժամանակի ընթացքում կարող է մոռացության...
Աղբյուր` Panorama.am
14:38
Հռոմի իշխանությունները զբոսաշրջիկների սև ցուցակ կկազմեն
Հռոմի իշխանությունները մտադիր են օտարերկրացի զբոսաշրջիկների սև ցուցակ կազմել։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այնտեղ հայտնված անձանց...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արցախում գալիք ընտրությունների առթիվ ԱԺԿ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը երկրում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
14:14
Եվրասիական փորձագիտական ակումբը ՀՀ տնտեսության զարգացման վիճակը 2018-ին գնահատում է բավարար
2018 թվականը  Հայաստանի համար դժվար տարի էր այն իմաստով, որ բազմաթիվ քաղաքական իրադարձություններ իրենց էական ազդեցություն են թողել ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:00
Էրդողանը հայտարարել է Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ գործողությունների հնարավորության մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ սիրիական Իդլիբ քաղաքում Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը կարող են համատեղ գործողություն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
15:45 15/02/2019

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}