Մակրոնը կոչ է արել Ֆրանսիայի երիտասարդությանն ավելի շատ հետաքրքրվել քաղաքականությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Ֆրանսիայի երիտասարդությանը՝ կոչ անելով ավելի շատ հետաքրքրվել երկրի քաղաքական կյանքով։ Այս մասին տեղեկանում ենք regnum-ից։
«Դուք իրավունք չունեք ինձ ասել, որ հետաքրքրված չեք քաղաքականությամբ։ Ինձ անհրաժեշտ է, որ մեր երկրի երիտասարդությունը զբաղվի քաղաքականությամբ»,-ասել է Մակրոնը։
Հաղորդվում է, որ նախագահի ուղերձը երիտասարդներին կապված է նրա հետ, որ երիտասարդները այնքան էլ ակտիվ չեն ու չեն մասնակցում ազգային դեբատներում, իսկ պետք է որ հենց նրանք կառուցեն Ֆրանսիայի վաղվա օրը։