Պոմպեոն կոչ է արել ավելի խստորեն սահմանափակել Իրանի հրթիռային ծրագիրը
Միջազգային հանրությունը պետք է վերականգնի Իրանի նկատմամբ առավել խիստ սահմանափակումները՝ կանխելու նրա հրթիռային ծրագիրը։ Այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն թվիթերում։
«Իրանի վերջին հրթիռի արձակումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իրանի հետ գործարքը ոչինչ է՝ նրա հրթիռային ծրագիրը կանգնեցնելու համար։ Իրանն արհամարհում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու զարգացնում իր բալիստիկ հրթիռների կարողությունները։ Մենք պետք է վերականգնենք առավել խիստ միջազգային սահմանափակումներ՝ Իրանի հրթիռային ծրագիրը կանխելու համար»,-գրել է Պոմպեոն։
Iran’s latest missile launch again proves the Iran deal is doing nothing to stop Iran’s missile program. Iran is defying the UN Security Council as it advances its ballistic missile capabilities. We must restore tougher international restrictions to deter Iran’s missile program.
— Secretary Pompeo (@SecPompeo) February 8, 2019
Հունվարի կեսերին իրանական արտադրության հրթիռը պետք է «Պայամ» արբանյակը հասցներ ուղեծիր, սակայն սարքը չէր կարողացել հասնել հաշվարկված բարձրության։