Առողջություն 15:34 09/02/2019 Հայաստան

«Լույս հայի աչքերին». Այս թվերի հետևում մարդկային ճակատագրեր են և փոխված կյանքեր

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, որը Հայաստանում գործում է 26 տարի և իրականացնում ակնաբուժական լայնածավալ ծրագրեր, փետրվարի 8-10-ը Երևանում և Գյումրիում կազմակերպում է բարեգործական համերգաշար՝ «Լույս հայի աչքերին» խորագրով՝ նվիրված Հայաստանում ՀԱՆ ԲՀ-ի կողմից իրականացվող ծրագրերին: Առաջին համերգը կայացավ երեկ Գյումրիում։

Համերգների ընթացքում կազմակերպվում է հանգանակություն, որից ստացված գումարը կտրամադրվի հիմնադրամինոր ծրագրերից մեկին՝ մանկապարզետների 3-5 տարեկան երեխաների ակնային զննմանը՝ հայտնաբերելու այնպիսի խնդիրներ, որոնք մինչև 7 տարեկանը բուժելու պարագայում կարող են կանխարգելել ակնային լուրջ խնդիրներ:

Նախագծի ստեղծման պատմության, հետագա անելիքների ու ծրագրերի մասին Panorama.am-ը, որը նախագծի ինֆորմացիոն հովանավորն է, զրուցել է  «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի հետ։

Panorama.am-Տիկին Եղիազարյան, «Լույս հայի աչքերին»  ծրագիրն ինչպե՞ս ստեղծվեց։

Նունե Եղիազարյան-Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից ԱՄՆ-ում 1992թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որը ստեղծվել է` ի պատասխան Հայաստանի կառավարության կողմից սփյուռքին ուղղված հորդորին՝ օգնել Հայաստանին օրհասական ժամանակաշրջանում: ՀԱՆ-ի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում, և ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին: Կազմակերպության հայաստանյան գրասենյակը ստեղծվեց 2002թ.-ին: Նույն ժամանակ ՀԱՆ-ը միջոցներ հայթայթեց գերժամանակակից Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ) ձեռքբերելու համար, որն արդեն 17 տարի ՀԱՆ-ի խորհրդանիշն է:  2003 թ.-ից առ այսօր ՀԱՆ-ն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է Հայաստանում ակնաբուժական ծառայությունների համակարգը հզորացնելուն, ինչպես նաեւ կուրության կանխարգելմանը: ՀԱՆ-ի բոլոր ծրագրերը փոխկապակցված հինգ հիմնական ուղղություններ են ներառում՝ բուժօգնություն, տվյալների հավաքագրում եւ հետազոտական աշխատանք, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրության իրազեկում, կարողությունների զարգացում:

Panorama.am-Կազմակերպել եք համերգաշար՝ Երևանում ու Գյումրիում, կներկայացնե՞ք նպատակն ու տպավորությունները:

Նունե Եղիազարյան-Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» խորագրով բարեգործական համերգաշարի նպատակն է Երևանի և Գյումրիի հանդիսատեսին ներկայացնել բարձրակարգ երաժշտություն՝ տաղանդավոր կատարողների մատուցմամբ, և մշակույթի ու երաժշտության միջոցով բնակչությանը ևս մեկ անգամ հորդորել՝ ուշադիր լինել առողջությանը և պահպանել տեսողությունը: Նվագում են տաղանդավոր երաժիշտներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Բոլիվիայից և Ուրուգվայից: Բոլորը միջազգային մրցույթների դափնեկիրներ են: «Armenian լարային քառյակը»՝ առաջին ջութակ Աստղիկ Վարդանյանի ղեկավարմամբ, ով նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստերն է, կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալլին (Ուորգվայ) և դաշնակահար Սերխիո Էսկալերան (Բոլիվիա) կկատարեն Մոցարտի «Կլարնետի կվինտետ» և Դվորժակի «Դաշնամուրային կվինտետ N2» ստեղծագործությունները: Երեկ Գյումրիում մեկնարկեց համերգաշարը, վաղը՝ փետրվարի 10-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա երկրորդ համերգը: Գյումրիում հանդիսատեսը հիացած էր: Վստահ եմ՝ երևանյան համերգը նույնպես մեծ հաջողություն կունենա:

Panorama.am-Համերգի համար ինչո՞ւ ընտրվեց Գյումրին։

Նունե Եղիազարյան-2015թ-ից Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում է ՀՀ մարզերում ակնային առողջապահական համակարգի վերականգնման ծրագիրը, որի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը: Ծրագրի շրջանակներում մարզային ակնաբուժական կենտրոններ են ստեղծվել Տավուշում, Լոռիում, Սյունիքում և չորրոդը՝ 2018 թ.-ին՝ Շիրակի մարզում: Այս և մեր մյուս հսկայական ծրագրերը մենք կարողանում ենք իրականացնել բարերարների շնորհիվ: Այսպիսով՝ երեկվա համերգը նվիրեցինք մեր բոլոր բարերարներին՝ ի դեմս Լութեր Ջոն Խաչիկյանի, ում շնորհիվ իրականացվել են շատ ծրագրեր, որոնցից մեկը Գյումրու մարզային ակնաբուժական կենտրոնի ստեղծումն է:

Panorama.am –Նշվել է, որ երևանյան համերգի ընթացքում արված  հանգանակությունների շնորհիվ  կատարելու 3-5 տարեկան երեխաների ակնային զննում: Ինչո՞ւ է ընտրվել հենց այս տարիքը,  ո՞ր մանկապարտեզների սաներն են ընտրված։ 

Նունե Եղիազարյան-Ակնային լուրջ հիվանդություններ հնարավոր է առավելագույնս կանխարգելել մինչև յոթ տարեկան հասակը հայտնաբերելու և բուժելու պարագայում: Այդ պատճառով նախաձեռնել ենք նախադպրոցական տարիքի երեխաների ակնային զննումների ծրագիրը: Երևանի և Հայաստանի մյուս բոլոր մարզերի 100 մանկապարտեզում զննելու ենք շուրջ 11.000 երեխա՝ գործածելով Հայկական ակնաբուժության նախագծի կողմից ձեռք բերված նորագույն սարքավորումներից մեկը՝ հատուկ տեսախցիկ, որն աչքի լուսանկարով ախտորոշում է ակնային խնդիրները: Զննման արդյունքների հիման վրա երեխաները կուղեգրվեն մասնագիտացված ակնային կենտրոններ՝ ավելի խորը հետազոտման, անհրաժեշտության դեպքում՝ ամբլիոպիայի բուժման կամ ակնոցի դուրսգրման համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչև 6 տարեկան հասակը երեխաների մինչև 2 տոկոսը կարող է ունենալ ամբլիոպիա կամ լինել դրա ռիսկային խմբում, և ժամանակին չմիջամտելու դեպքում հիվանդությունը կարող է տանել կուրության: Համոզված ենք, որ ակնային ստուգումների շնորհիվ հնարավոր կլինի վաղ հայտնաբերել ակնային խնդիրները և բուժել դրանք, հակառակ դեպքում երեխաները ոչ միայն կրթության, այլ ընդհանրապես հասարակական կյանքում կարող են տեսողությամբ պայմանավորված խնդիրներ ունենալ: Հույս ունենք, որ հանդիսատեսը կմասնակցի հանգանակությանը և կօժանդակի այս ծրագրի իրականացմանը:

Panorama.am -Ասում են՝ ցանկացած հիվանդության պարագայում կանխելն ավելի հեշտ է, քան բուժելը։ Համացանցի դարում երեխաները ժամեր շարունակ գամված են մնում համակարգչի, պլանշետների ու հեռախոսների դիմաց։ Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին՝ աչքի հիվանդությունների առաջացումից խուսափելու համար։

Նունե Եղիազարյան-Դպրոցահասակ երեխաների շրջանում ակնային հիմնական հիվանդությունների և խնդիրների հայտնաբերման համար 2004թ.-ից իրականացնում ենք դպրոցականների ակնային զննումներ, հանրային կրթության դասեր, ստեղծել ենք «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը, որը Կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել է ուսումնաօժանդակ ձեռնարկ, և Երևանի և մարզերի դպրոցներում երեխաներն այն ուսումնասիրում են 3-րդ դասարանում, այժմ աշխատում ենք համանուն սեղանի խաղ ստեղծելու ուղղությամբ: Այս բոլոր միջոցառումներն ուղղված են ակնային խնդիրների ոչ միայն բուժմանը, այլև կանխարգելմանը: Անխոս, էլեկտրոնային սարքերը երեխաների տեսողության վրա բացասական ազդեցություն ունեն: Եվ ծնողներին մեր խորհուրդն է՝ երեխաներին ակնաբույժի խորհրդատվության տանել, ինչպես նաև հետևել, որ նրանք դրսում ավելի շատ խաղան, ինչը ոչ միայն ակնաբուժական, այլ նաև երեխայի ընդհանուր զարգացման համատեքստում կարևոր նշանակություն ունի: Կա համաշխարհային վիճակագրության, համաձայն որի տեսողական լուրջ խնդիր ունեցողների 50%-ն այդ մասին իմանում է ակնային զննման ժամանակ, իսկ ակնային հիվանդությունների 80% բուժելի է՝ ժամանակին հայտնաբերելու դեպքում:

Panorama.am -Քանի՞ մարդ է կարողացել Ձեր նախագծի օգնությամբ բացահայտել, կանխել հիվանդությունը։

Նունե Եղիազարյան-Հայկական ակնաբուժության  նախագծի գործունեության 26 տարվա ընթացքում ավելի քան 400.000 մարդ ակնային զննում է անցել, 20.000-ից ավելի վիրահատություն և շուրջ 8.000 լազերային բուժում ենք իրականացրել աչքի շարժական հիվանդանոցում և մարզային ակնաբուժական կենտրոններում, 8.000-ից ավելի նորածին անհասության ռետինոպաթիայի առաջնային և ընթացիկ ստուգում է անցել, որոնց շրջանում շուրջ 500 լազերային և հակա-անգիոգեն բուժում է իրականացվել, 44 երեխա ենթարկվել է վիտրեոռետինալ և հարակից վիրահատության: Այս թվերի հետևում մարդկային ճակատագրեր են և փոխված կյանքեր: 

Panorama.am -Խնդրում եմ ՝ ներկայացրեք հիմնադրամի հաջողությունները։

Նունե Եղիազարյան-ՀԱՆ-ի ներդրումներից մեկը Հայաստանում ակնաբուժական ոլորտի զարգացումն է: Մեր իրականացրած ծրագրերով հայաստանյան բազմաթիվ ակնաբույժներ վերապատրաստումներ են անցել աշխարհի առաջատար ակնաբուժական կլինիկաներում՝ հայտնի մասնագետների կողմից, և այսօր արդեն իրենք են վերապատրաստում մասնագետների նոր սերունդներին: Մենք անկասկած ուրախ ենք, որ կարողանում ենք օգնել մարդկանց՝ սկսած անհաս ծնված փոքրիկից, ով կյանքի առաջին օրերից կարող էր կորցնել աչքի լույսը և անդառնալի կուրանար, մինչև սոցիալական ծանր խնդիրներով սահմանամերձ գյուղում ապրող միայնակ թոշակառուն, ով տեսողության կորստի պատճառով անօգնական էր դարձել, շաքարային դիաբետով պայմանավորված ակնային հիվանդությունների կանխարգելման ծրագրով ակնային զննում անցնող և բուժվող մեր քաղաքացիները: Մեր հաջողություններն են Երևանում և Հայաստանի մարզերում ստեղծվող ակնաբուժական կենտրոնները՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով: Եվ այս ամենը՝ հսկայական համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ, որոնցից յուրքանչյուրը՝ բարերարը, բժիշկը, պետական և միջազգային կառույցն ու շահառուն իր դերակատարումն ունի: Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ կան:

Panorama.am-Հետագայի համար ի՞նչ նպատակներ ունեք։

Նունե Եղիազարյան-Մեր շարունակական ծրագրերը գործընկերների և բարերարների համատեղ ջանքերով, համոզված ենք՝ կբերեն նրան, որ Հայաստանն առանձնահատուկ տեղ կգրավի աշխարհի ակնաբուժական քարտեզի վրա, և յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ստանալ ակնաբուժական այնպիսի ծառայություններ, որոնք հասանելի են աշխարհի զարգացած երկրներում: Այս նպատակին մենք գնում ենք՝ Հայաստանում ներդնելով մասնագիտական ներուժ, զարգացած տեխնոլոգիաներ և սարքավորումներ, միջազգային փորձ, նվիրվածություն և համատեղ աշխատանք:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:07
ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն ընտրվել է Սեյրան Մինասյանը
Այսօր  ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրել է քիմիական...
Աղբյուր` Panorama.am
15:02
Յուրա Մովսիսյանը հանդիպել է Հայաստանի կանանց Մ-19 հավաքականի հետ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն այսօր այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:55
Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ֆրանսիայի 3 նախագահները մասնակցել են հակասեմիտիզմի դեմ պայքարի ակցիային
Նախօրեին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Ֆրանսիայի փողոցներ՝ ընդդեմ հակասեմիտիզմի։ Հայտնի, անհայտ, հասարակ ֆրանսիացիներ, քաղաքական գործիչներ,...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում
Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Կառուցվում է արևային ջրատաքացուցիչներով համալրված՝ ջեռուցման...
Աղբյուր` Panorama.am
14:40
«Ժառանգությունը» հրավիրում է իր 12-րդ համագումարը
«Ժառանգության» վարչությունը երեկվա նիստում որոշում է ընդունել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին, Երևանում:...
Աղբյուր` Panorama.am
14:35
«Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին
Մարտի 5-ին տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի  «Մաեստրո Մանսուրյան»...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հակոբ Արշակյանը «լայվ» է մտել զուգարանից
Նա այցելել է Կենտրոնական Կիլիկիա ավտոկայան։
Աղբյուր` Panorama.am
14:14
Շվեյցարիայում ձնահյուսի տակ մարդիկ են մնացել
Շվեյցարիայի Կրան-Մոնտանա հանգստավայրի լանջերին մի խումբ դահուկորդներ հայտնվել են ձնահյուսի տակ։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։ Վալե...
Աղբյուր` Panorama.am
14:00
Էմմա Ուոթսոնը Փարիզում Մակրոնների հետ քննարկել է գենդերային հավասարության խնդիրը
Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել  G-7-ի Գենդերային հավասարության խորհրդատվական խորհրդի հանդիպումը, որին մասնակցում էին բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից
Վարչապետի որոշմամբ Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:...
Աղբյուր` Panorama.am
13:43
Honda-ն հեռանում է Բրիտանիայից
Այս որոշումը կհանգեցնի 3500 աշխատատեղերի փակման։
Աղբյուր` Panorama.am
13:31
Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը
Այսօր 91 տարեկանում կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, ՀՀ հեռուստատեսության հիմնադիր, ակադեմիկոս Էլմիրա...
Աղբյուր` Panorama.am
13:25
2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած...
Աղբյուր` Panorama.am
13:18
ԵՊՀ ռեկտոր. Շինծու մեղադրանք է
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված կաշառքի վերաբերյալ  մեղադրանքը շինծու է...
Աղբյուր` Panorama.am
13:11
Բաբաջանյանն առաջարկում է ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու համար
ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա...
Աղբյուր` Panorama.am
13:00
Վիսենտե Դել Բոսկեն կգա Հայաստան
ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանում մարզչական կրթության որակի բարձրացմանն ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի շրջանակներում Երևան կժամանի...
Աղբյուր` Panorama.am
12:49
«Լուիզ Սիմոն Մանուկյանի մասնակցությամբ Արցախում իրականացվել են ռազմավարական ծրագրեր»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին: ԱՀ տեղեկատվության գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ոստիկանությունը՝ ԵՊՀ-ում կատարված ապօրինությունների մասին
Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե:
Աղբյուր` Panorama.am
12:38
Մեկնարկել է ԱԳ նախարարի ու համանախագահների հանդիպումը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում...
Աղբյուր` Panorama.am
12:28
Շարմազանով. Երկու դեպքում էլ Փաշինյանը պետք է հեռանա
«Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում»։
Աղբյուր` Panorama.am
12:20
Վարուժան Ավետիսյան. Մենք դեմ ենք հանրային պաշտպան ունենալուն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործի քննության ժամանակ ամբաստանյալ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
12:15
ՏՄՊՊՀ-ի նոր բացահայտումները պետական գնումների ոլորտում
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է իրականացրել պետական գնումների ոլորտում, որի արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
12:07
Twitter-ը նոր կանոններ է ներկայացնում քաղաքական գովազդի համար
Եվրոպական խորհրդարանի ընտրություների նախօրեին Twitter-ը հայտարարել է քաղաքական բնույթի գովազդների տեղադրման նոր կանոնների ներդրման մասին:...
Աղբյուր` Panorama.am
11:48
Ուկրաինան հնարավոր է Ռուսաստանի պատճառով չմասնակցի «Եվրատեսիլին»
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն կարծում է, որ «Եվրատեսիլում» իրենց երկրի ներկայացուցիչը չպետք է լինի կատարող, որը...
Աղբյուր` Panorama.am
11:36
Մադուրոն Խուան Գուայդոյին կոչ է արել ընտրություններ անցկացնել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ելույթ ունենալով բժշկական համալսարանի շրջանավարտների առաջ, առաջարկել է խորհրդարանի խոսնակ Խուան...
Աղբյուր` Panorama.am
11:23
Ռոբերտ Քոչարյան. Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել
Արցախի վերածննդի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախկին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հրապարակված ուղերձում...
Աղբյուր` Panorama.am
11:21
Արփի Ոսկանյան. Նիկոլի երբևէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի ելույթը
Գրողների միության անդամ, գրող Արփի Ոսկանյանը համարում է, որ Դսեղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը երբևէ ունեցած ամենավատ ելույթն էր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մարինա Գրիգորյան. Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել, խաղաղության մասին խոսելը քաղաքական ցինիզմ է
13:34 19/02/2019

Մարինա Գրիգորյան. Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել, խաղաղության մասին խոսելը քաղաքական ցինիզմ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}