Թաիլանդում բացվել է առանց անձնակազմի առաջին խանութը
Բջջային կապի AIS ընկերությունը Թաիլանդում՝ Պհուկետում, բացել է առանց անձնակազմի առաջին խանութը։ Դրա բացման համար ծախսվել է շուրջ 635,8 հազար դոլար։ News.ru-ն, հղում անելով Bangkok Post-ին, գրում է, որ խանութում չկան հերթեր, չկա անձնակազմ և չի պահանջվում վճարման համար կանխկիկ գումար։ Ընկերությունից հայտնել են, որ դա պետք է նվազեցնի ամենօրյա ծախսերը 30-40 տոկոսով։
Նշվում է, որ նոր խանութում գտնվում է «Լիզա» ռոբոտը։ Նա հաճախորդներին ներկայացնում է ընդհանուր տեղեկությունը և հայտնում նրանց ապրանքների և ծառայությունների մասին տվյալներ։ Հաճախորդներն ինքնուրույն անում են պատվերներ և գնումներ սենսորային էկրանի միջոցով, ընտրում ապրանք։
AIS-ի ներկայացուցիչը հայտնել է, ընկերության յուրաքանչյուր խանութում կօգտագործեն արհեստական ինտելեկտ։