Կինոռեժիսոր Սփայք Լին այլևս չի կրի Gucci և Prada
Ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին հայտարարել է, որ այլևս չի կրելու Gucci և Prada, քանի բրենդները չեն վարձել «սևամորթ» դիզայներներ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ մինչ այդ 2018 թվականի սեպտեմբերին, կինոռեժիսորը Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել էր Gucci-ի հագուստով, իսկ ավելի ուշ Միլանում՝ Prada-ի սև հագուստով։
Դերասանի խոսքով, նորաձևության հզոր բրենդները պարտավոր են ունենալ սևամորթ դիզայներներ։ Նրա բոյկոտը, ինչպես կարծում է Լին, կդառնա լրացուցիչ խթան նորաձևությունների տների համար, որոնք արդեն ներքաշված են ռասիստական սկանդալների մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին