Զույգը բաժանվել է հարսանիքից երեք րոպե անց
Քուվեյթում նորապսակ ամուսինները բաժանվել են ամուսնությունից երեք րոպե անց։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում, որ ամուսնությունը գրանցելուց հետո հարսը սայթաքել է, ինչի պատճառով ամուսինը նրան անվանել է «հիմար»։ Դրանից հետո հարսն արտասվելով վերադարձել է զույգերի ամուսնությունը գրանցման գրասենյակ և պահանջել անվավեր համարել ամուսնությունը «ամուսնու կողմից ծաղրանքի ենթարկվելու պատճառով»։
Նշվում է, որ արարողությունը կատարած դատավորը հենց տեղում լուծարել է ամուսնությունը։ Այդպիսով, այդ ամուսնությունը երկրի պատմության մեջ դարձել է ամենակարճը ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ