Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:31 Աշխարհում
Պլաստիկով սնվող ԳՄՕ մանրէ է ստեղծվել,

որը կարող է պլաստիկն ավելի պարզ պոլիմերների և ածխածնի երկօքսիդի կազմալուծել։

14:42 Աշխարհում
Հարավային Ասիայի երկրներում 100 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

Ուժեղ անձրևներից առաջացած ջրհեղեղը ողողել է Հնդկաստանի, Նեպալի և Բանգլադեշի հազարավոր բնակավայրեր։

14:30 Աշխարհում
Microsoft- ի համահիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg- ի միլիարդատերերի վարկանիշային ցուցակում 3- րդ հորիզոնականում է հայտնվել

Նա իր տեղը զիջել է LVMH շքեղ ապրանքի արտադրող ֆրանսիացի Առնոյին։ Առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել Amazon- ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը։

14:16 Աշխարհում
Նյարդային ինտերֆեյս մշակող Neuralink ընկերությունը մասամբ ցուցադրել է տեխնոլոգիաները

Ծրագրի մշակողների հիմնական խնդիրը նրանում է, որ կաթվածահար մարդկանց սարքեր տեղադրվեն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կառավարել հեռախոսները և համակարգիչները:

14:04 Հայաստան
ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում անցկացվել է «ՀՀ զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը և բարելավման ուղիները» թեմայով խորհրդաժողով

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Խորհրդաժողովին մասնակցել են ԶՈՒ թիկունքի վարչության սպաները, թիկունքային ստորաբաժանումների հրամանատարները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

13:53 Աշխարհում
ԱՄԷ- ում ՀՀ դեսպան Մ. Մկրտումյանը և ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Թ. ալ-Զեյուդիը քննարկել են շրջակա միջավայրի բնագավառում երկու երկրների միջև

փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցության, այդ ոլորտում ներգրավված գործարարների փոխայցեր կազմակերպելու հնարավորությունների շուրջ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

13:40 Հայաստան
Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում «Ազատազրկվածի իրավախորհրդատու» վիրտուալ զրուցարան է գործարկվել

Այն նախաձեռնել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծված ծրագիրն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ:
Տեսանյութ

13:12 Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Ավանեսյանն ընդուել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայությա նփորձագետների խմբին

Առաքելության նպատակը ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացումն է, ինչպես նաև Հայաստանում համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը։ Փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության փորձը ռազմավարական հաղորդակցության մշակման, կառավարության տարատեսակ տեղեկատվական արշավների կազմակերպման գործում։
Կողմերը մտքեր են փոխանակել պրոակտիվ տեղեկատվության հասցեագրման վերաբերյալ։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

17:25 Աշխարհում
ԱՄՆ- ում գտնվող ԱԺ նախագահ Ա. Միրզոյանն Atlantic Council կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և զարգացման հեռանկարներին

Ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման և այլ հարցերի շուրջ: Օրվա ընթացքում Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը և մեդիային աջակցության տրամադրման հարցը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
 

15:30 Աշխարհում
Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

15:17 Աշխարհում
Բելառուսի Գոմել քաղաքում անց է կացվել պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքը,

որին մասնակցել են 11-17 տարեկան պատանի հրշեջ-փրկարարների 15 թիմ՝ 14 երկրից. Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Արաբական Էմիրություններից, Լեհաստանից, Ռուսաստանից (2 թիմ), Սերբիայից, Ուզբեկստանից և Ուկրաինայից: Հայաստանը ներկայացնող 7 պատանի հրշեջ-փրկարարներից կազմված թիմը «Սպորտլանդիա» մրցաձևում գրավել է երկրորդ, իսկ «Այցեքարտ», «Առաջին օգնության ցուցաբերում» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում երրորդ հորիզոնականը՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով հինգերորդ տեղը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

15:05 Հայաստան
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ից 12-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2438 դիմում և գրություն

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 9 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 8 զանգ-բողոքի: Հուլիսի 8-ից 12-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 985 քաղաքացի:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}