Ռուսաստանը Ուկրաինայի հետ երկխոսության հույս ունի
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Մոսկվան հուսով է, որ Ուկրաինայի նախագահի նոր ընտրություններից հետո երկրները կկարողանան կառուցողական երկխոսություն հաստատել։ Այս մասին տեղեկանում ենք Գազետա-ից։
Կարասինի խոսքերով, Մոսկվան հուսով է, որ վաղ թե ուշ Ուկրաինայում տեղի կունենա «սթափցում» ու իշխանության կգան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք ունակ են «պատասխան տալ իրենց ստանձնած պարտավորությունների համար և ճիշտ կգնահատեն իրավիճակը»:
«Ես ուզում եմ հավատալ, որ ամեն դեպքում Կիևում կհաղթի ոչ թե դիմակայության, այլ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության գիծը»,- ասել է Կարասինը:
Նա նաև նշել է, որ երկիրը պատրաստ է Ուկրաինայի հետ երկխոսության միայն «մեր ժողովուրդների կենսական շահերի» հիման վրա:
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենա մարտի 31-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին