Քրդերն ավելի քան 200 պատանդ են փրկել Սիրիայում
«Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» կոալիցիայի կազմավորումները Դեյր Էզ Զորում ազատ են արձակել ահաբեկիչների մոտ գտնվող ավելի քան 200 խաղաղ բնակչի: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նրանց մեծամասնությունը կանայք և երեխաներ են, որոնց օգտագործել են որպես կենդանի վահան:
Կոալիցիայի կորիզը կազմող քուրդ մարտիկները կարողացել են ապահովել պատանդների անվտանգ ելքը Բագոզ բնակավայրից և նրանց տեղափոխումը Հաջին քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբար:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախված խմբերի մնացորդներն արգելափակվել են Բագոզում: Նրանք կատաղի դիմադրություն են ցույց տալիս քրդական ջոկատներին: Վերջիններն առայժմ հրետանի չեն օգտագործում, քանի որ կարծում են, որ ահաբեկիչների ձեռքում դեռ կարող է 500-ից հազար պատանդ լինել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները